Հարգելի՛ ուսուցիչ,
 
ԻմԴպրոց կրթական կայքի գլխավոր արժեքը այն կրթական նյութերն են, որոնք Դուք կիրառում եք աշակերտների հետ տարվող Ձեր աշխատանքում։ ԻմԴպրոց կայքի ուսումնական նյութերը տեղադրված են «Առարկաներ» բաժնում և կիրառվում են՝
  1. ուսումնական պլանով իրականացվող դասապրոցեսում;
  2. աշակերտների հետ արտադասարանական անհատական աշխատանքների ժամանակ;
  3. ուսումնական գործընթացի նախապատրաստական և դրա իրականացման փուլերում;
  4. ինչպես նաև մոտիվացնող աշխատանքների ժամանակ։ 
Հատկապես «Առարկաներ» բաժնում աշակերտները վաստակում են ԻմԴպրոց կայքի վարկանիշներում հաշվարկվող միավորներ (♦)։
  • Եթե Ձեզ հարմար է աշխատել «Առարկաներ» բաժնի այն կառուցվածքով, որն առաջարկում է ԻմԴպրոց կայքը, ապա շարունակեք նույն կերպ իրականացնել Ձեր աշխատանքը։ Առավել մանրամասն կարդացեք հետևյալ հղումով՝ Աշխատանք դասարանում «Առարկաներ» բաժնով:
  • Եթե Ձեզ անհրաժեշտ է «վերակառուցել» ԻմԴպրոց կայքի ծրագիրը Ձեզ հարմար տարբերակով, օգտվեք ԻմԴպրոց կայքի «Առարկաների խմբագիր» գործիքից։
«Առարկաների խմբագիր»-ը ուսուցչի համար նախատեսված հատուկ գործիք է։ «Առարկաների խմբագրի» օգնությամբ ուսուցիչը կարող է ԻմԴպրոց կայքում ստեղծել իր հեղինակային «Առարկան» և համալրել այն ԻմԴպրոց կայքի առաջադրանքների շետամարանի նյութերով՝ դրանք դասավորելով կամայական հերթականությամբ։
«Առարկաների խմբագիր» բաժնի կիրառման օրինակներ՝ 
  • Ձեր առարկայում Դուք կարող եք ստեղծել անցած նյութի կրկնության ծրագիր՝ նրանում ավելացնելով նախորդ տարվա թեմաները՝ հաշվի առնելով աշակերտների կողմից ծրագրի առանձին հատվածների յուրացման մակարդակը։
  • Դուք կարող եք պարզեցնել ԻմԴպրոց կայքի ուսումնական ծրագիրը․ դրա համար անհրաժեշտ է հեռացնել բարդ թեմաները և (կամ) առաջադրանքները։
  • Դուք կարող եք հարմարեցնել ԻմԴպրոց կայքի ուսումնական ծրագիրը Ձեր դպրոցի կրթական ծրագրի պահանջներին․ դրա համար ավելացրեք թեմաներ և (կամ) առաջադրանքներ հաջորդ տարվա ուսումնական ծրագրից։
  • Դուք կարող եք աշակերտների ոչ մեծ խմբերի համար մշակել ուսուցման անհատական ծրագիր։ Օրինակ՝ բարձր մոտիվացիայով աշակերտների խմբի համար ստեղծեք ծրագիր՝ դրանում ավելացնելով հաջորդ դասարանից քննական առաջադրանքներ։
Ձեր հեղինակային «Առարկան» Դուք կարող եք կիրառել աշակերտների հետ տարվող դասարանային և արտադասարանային աշխատանքներում։ Այդպիսի աշխատանքը կարող է ներառել՝
  • տեսության ներկայացում;
  • ինտերակտիվ գրատախտակի մոտ մեկ աշակերտի կողմից առաջադրանքների կատարում;
  • դասարանի բոլոր աշակերտների հարցում (պլանշետով, հեռախոսով, համակարգչով);
  • ինքնուրույն աշխատանք, գիտելիքների ստուգում (պլանշետով, հեռախոսով, համակարգչով), որն իրականացվում է «Ստուգողական աշխատանքներ» գործիքի միջոցով։
  • լրացուցիչ, անհատական պարապմունքներ, նախապատրաստում օլիմպիադաներին և այլն։
Տվյալ թեմայի հաջորդ տեսություններում Դուք կիմանաք՝ ինչպես աշխատել «Առարկաների խմբագիր» գործիքով։
 
Ուշադրություն
Ներկա պահին հնարավոր չէ փոփոխել ԻմԴպրոց կայքի խմբագրության կողմից մշակված նյութերի բովանդակությունը: