
















«Առարկաների խմբագրում» Դուք արդեն ստեղծեցիք Ձեր «Առարկան» և Ձեր դասարանի համար հրապարակեցիք ուսուցողական ծրագիր։ Եվս մեկ ուսուցողական ծրագիր այլ դասարանի համար ավելացնելու նպատակով հետևեք ստորև բերված քայլերի հաջորդականությանը։
Քայլ 1. Սկիզբ
- Մուտք գործեք «Առարկաներ» բաժինը։
- «Իմ առարկաները» բլոկում սեղմեք «Խմբագրել առարկաները» կոճակը։

Քայլ 2. «Իմ առարկաները»
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
- Ձեր առարկայի անվանումը։
- Ձեր ստեղծած ուսուցողական ծրագրերի քանակը։
- Սեղմեք առարկայի անվանման վրա։

Քայլ 3. Նոր ծրագրի ավելացում
Դուք գտնվում եք Ձեր առարկայի էջում:
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
- Ձեր ստեղծած ուսուցողական ծրագրերը։
- Յուրաքանչյուր ծրագրի կարգավիճակը (հրապարակված է/հրապարակված չէ)։
- Սեղմեք «Ստեղծել առարկա» կոճակը։

- Մուտքագրեք նոր ծրագրի անվանումը։ Օրինակ՝ «\(8\)-րդ դասարան»։
- Սեղմեք «Ստեղծել»։

Քայլ 4. Նյութերի ավելացում
Դուք հայտնվել եք նյութերի ավելացման էջում։
Սեղմեք «Ավելացնել նյութեր» կոճակը։

Հաջորդիվ հերթականությամբ կատարեք «Առարկայի ստեղծում» գլխի հետևյալ քայլերը՝
- Քայլ 2. Նյութերի ավելացում
- Քայլ 3. Նյութերի խմբագրում
- Քայլ 4. Հրապարակում
Շնորհավորում ենք։ Դուք հրապարակեցիք նոր ուսումնական ծրագիր
- Մուտք գործեք «Առարկաներ» բաժինը։
- «Իմ առարկաները» բլոկում սեղմեք Ձեր առարկայի անվանման վրա։

Դուք տեսնում եք, որ Ձեր առարկայում այժմ առկա է երկու ուսումնական ծրագիր։ Ուսումնական ծրագիրը տեսնելու համար սեղմեք այդ ծրագրի անվանման վրա։
Օրինակ
Օրինակ՝ եթե Դուք ստեղծել եք ծրագրեր \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների համար, ապա սեղմեք «\(8\)-րդ դասարան» գրառման վրա:

Ուշադրություն
Ուսուցիչը պատասխանատվություն է կրում ԻմԴպրոց կայքում՝ հատկապես «Առարկաներ» և «Ստուգողական աշխատանքներ» բաժիններում իր կողմից ստեղծված կամ տեղադրված նյութերի համար։ Տվյալ նյութերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բարոյականության ընդունված նորմերին (տե՛ս Օգտատերերի համաձայնագիր)։