Հալոգենների և դրանց միացությունների կիրառությունն ու կենսաբանական դերը:
Մարդու օրգանիզմում յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար:
 
 6732743249ad04bd9d79bd332e328ee0.jpg
 Յոդ պարունակող սննդամթերքներ
 
Յոդն օժտված է վարակազերծող հատկությամբ: Այն օգտագործվում է սպիրտային թուրմի ձևով \((\)յոդի \(5\) % -անոց սպիրտային լուծույթ\()\)` վերքերն ախտահանելու նպատակով:

images.jpg
             Յոդի  սպիրտային լուծույթ
 
Յոդ պարզ նյութն օժտված է օսլայի հետ փոխազդելու բացառիկ հատկությամբ, որի հետևանքով առաջանում է մուգ կապույտ գունավորում:
 
download.jpg
           Օսլայի հայտաբերումը յոդով
 
Բրոմը կարևոր նշանակություն ունի լուսանկարչական ժապավենների արտադրության մեջ: Լուսանկարչությունը հիմնված է լույսի ազդեցությամբ արծաթի բրոմիդի քայքայման վրա:
 
images (3).jpg
        Լուսանկարչական սարք
 
Լուսաժապավենի վրա սև պատկերն առաջանում է անջատված մետաղական արծաթի մանրագույն մասնիկներից.
 
2AgBrhν   2Ag + Br2

Նատրիումի բրոմիդը բժշկության մեջ օգտագործում են որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց:
 
drug-natrija-bromid-2-3040.jpg
       Նատրիումի բրոմիդ
 
Ֆտոր տարրը մտնում է ոսկրային հյուսվածքների և հատկապես ատամի արծնի (էմալ) բաղադրության մեջ, որի ամրությունը և փայլը պայմանավորված են հենց այդ տարրով:
 
images (4).jpg
 
Ֆտորն անհրաժեշտ տարր է գեղձերում, մկաններում և նյարդային բջիջներում ընթացող նյութափոխանակության գործընթացներում:
 
download (3).jpg
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015