Ալկալիական մետաղների քիմիական հատկությունները
Ալկալիական մետաղները բնութագրվում են ամենամեծ քիմիական ակտիվությամբ` բոլոր մետաղների համեմատ:
Քանի որ ալկալիական մետաղները հեշտությամբ օքսիդանում են օդի թթվածնով, դրանք պահեստավորվում են տարաներում՝ հաստ կերոսինի շերտի տակ:
Ալկալիական մետաղների և թթվածնի փոխազդեցությունից առաջանում են տարբեր բաղադրություն ունեցող արգասիքներ: Թթվածնի ու մետաղների փոխազդեցությունից հիմնային օքսիդ առաջացնում է միայն լիթիումը.
Լիթիումի օքսիդ
Մնացած ալկալիական մետաղներն առաջացնում են պերօքսիդներ` և գերօքսիդներ՝ : Այս միացություններում թթվածնի օքսիդացման աստիճանը ոչ թե \(-2\) է, այլ \(-1,\)\(-1/2\) և այլն:
Օքսիդներ կարելի է ստանալ, օրինակ` տաքացնելով պերօքսիդը մետաղի հետ` ըստ հետևյալ հավասարմների.
Բոլոր ալկալիական մետաղները փոխազդում են ծծմբի և ցանկացած հալոգենի հետ.
Սենյակային ջերմաստիճանում ազոտի հետ փոխազդում է միայն լիթիումը.
Մնացած ալկալիական մետաղներն ազոտի հետ փոխազդում են տաքացման պայմաններում:
Ջրածնի մթնոլորտում, ալկալիական մետաղները տաքացնելիս, առաջացնում են հիդրիդներ, որոնք հեշտությամբ հիդրոլիզվում են:
Օրինակ
Հիդրիդները սպիտակ, պինդ իոնական բյուրեղավանդակով միացություններ են` նման քլորիդներին:
Նատրիումի հիդրիդ բյուրեղավանդակը
Ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից առաջանում է ալկալի և անջատվում է ջրածին.
Նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015