
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Իոնների հատկությունները և կառուցվածքը | Սովորողը պետք է տարբերի իոնը՝ ատոմից, հասկանա, որ իոնը լիցքակիր մասնիկ է, իսկ ատոմը՝ էլեկտրաչեզոք. կարողանաա համեմատել և դասակարգել իոններն՝ ըստ լիցքի նշանի (կատիոն, անիոն), ըստ բաղադրության (պարզ, բարդ), գույնի (գունավոր, անգույն), էլեկտրոնային կառուցվածքի (իներտ գազի նման, կամ՝ ոչ) և այլն |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Պարզ իոնի և իներտ գազի ատոմի կառուցվածքի համեմատում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ համեմատել պարզ իոնի և իներտ գազի ատոմի էլեկտրոնային կառուցվածքները: Կարողանալ պատկերացնել տարրերի պարբերական համակարգում տվյալ տարրի դիրքի և համապատասխան իոնի կառուցվածքի միջև կապը: Ամրապնդել ատոմի կառուցվածքի մասին գիտելիքները |
2. | Պարզ և բարդ իոններից կազմված էլեկրոլիտների տարբերումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ տարբերակել տրված զուգակցումներով պարզ և բարդ իոններ պարունակող էլեկտրոլիտներ, հաշվել դրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները |
3. | պարզ իոնի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողնալ ներկայացնել պարզ իոնի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը չեզոք ատոմի կառուցվածքի հիման վրա: Ամրապնդել գիտելիքները ատոմի կառուցվածքի վերաբերյալ |
4. | Իոնների որակական հայտաբերումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Գիտենալ լայնորեն տարածված իոնների որակական հայտաբերման ազդանյութերը և արդյունքում դիտվող ակնառու փոփոխությունները |
5. | Իոնների հատկությունները՝ էլեկտրոնային կառուցվածքը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ տարբերել իոնի էլեկտրոնային կառուցվածքը չեզոք ատոմի կառուցվածքից, ամրապնդել գիտելիքները տարրերի պարբերական համակարգի և ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքի վերաբերյալ |
6. | Կատիոնների զանգվածի հաշվումը՝ ըստ անիոնների թվի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ հաշվել անիոնների քանակը՝ ըստ նրանց թվի, ապա՝ կատիոնների քանակը՝ ըստ դիսոցման հավասարման քանակաչափական գործակիցների, այնուհետև կատիոնների զանգվածը: Ամրապնդել նյութի քանակի հաշվելը՝ ըստ մասնիկների թվի |
7. | Իոնների տեսակների զանազանում և քանակների հաշվարկ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ զանազանել ինների տեսակները և, կիրառելով նյութի քանակ հասկացությունը իոնների համար, հաշվել նրանց քանակը |
8. | Պրոտոնների և էլեկտրոնների հաշվարկ՝ գունավոր իոնում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ ընտրել գունավոր իոնը՝ ըստ էլեկտրոլիտի գույնի, հաշվել նրա մոլային զանգվածը, պրոտոնների և էլեկտրոնների քանակը որոշակի քանակով իոնում: Կարողանալ կիրառել նյութի քանակ հասկացությունը իոնների, պրոտոնների և էլեկտրոնների նկատմամբ |
9. | Գունավոր իոն պարունակող էլեկտրոլիտի ընտրություն և քանակի հաշվարկ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ ընտրել գունավոր իոն պարունակող էլեկտրոլիտի լուծույթը, հաշվել էլեկտրոլիտի մոլային զանգվածը և գունավոր իոնի նյութաքանակը, ամրապնդել ատոմամոլեկուլային ուսմունքի վերաբերյալ գիտելիքները |
10. | Քլորիդ իոնների կոնցենտրացիայի հաշվումը աղերի լուծույթում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ հաշվել էլեկտրոնների թիվը պարզ կատիոնում: Հաշվել անիոնի կոնցենտրացիան համանուն անիոն ունեցող չորս աղերի լուծույթում: Ամրապնդել գիտելիքները լուծույթների կոնցենտրացիայի վերաբերյալ |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք իոնների հատկությունների վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 8Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները իոնների հատկությունների վերաբերյալ. սովորողը պետք է կարողանա. * համեմատել պարզ իոնի և իներտ գազի ատոմի էլեկտրոնային կառուցվածքները. պատկերացնել տարրերի պարբերական համակարգում տվյալ տարրի դիրքի և համապատասխան իոնի կառուցվածքի միջև կապը, ամրապնդել ատոմի կառուցվածքի մասին գիտելիքները. * իմանալ լայնորեն տարածված իոնների որակական հայտաբերման ազդանյութերը և արդյունքում դիտվող ակնառու փոփոխությունները. * հաշվել անիոնների քանակը՝ ըստ նրանց թվի, ապա՝ կատիոնների քանակը՝ ըստ դիսոցման հավասարման քանակաչափական գործակիցների, այնուհետև կատիոնների զանգվածը, ամրապնդել նյութի քանակի հաշվելը՝ ըստ մասնիկների թվի |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք իոնների հատկությունների վերաբերյալ | 00:20:00 | միջին | 11Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները իոնների հատկությունների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * տարբերակել տրված զուգակցումներով պարզ և բարդ իոններ պարունակող էլեկտրոլիտներ, հաշվել դրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները. * զանազանել իոնների տեսակները և, կիրառելով նյութի քանակ հասկացությունը իոնների համար, հաշվել նրանց քանակը. * հաշվել էլեկտրոնների թիվը պարզ կատիոնում, հաշվել անիոնի կոնցենտրացիան համանուն անիոն ունեցող չորս աղերի լուծույթում: Ամրապնդել գիտելիքները լուծույթների կոնցենտրացիայի վերաբերյալ |
2. | Ստուգողական աշխատանք իոնների հատկությունների վերաբերյալ | 00:30:00 | բարդ | 14Մ. | Ստուգել սովորողների գիտելիքնեերը իոնների հատկությունների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * տարբերել իոնի էլեկտրոնային կառուցվածքը չեզոք ատոմի կառուցվածքից, ամրապնդել գիտելիքները տարրերի պարբերական համակարգի և ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքի վերաբերյալ * ընտրել գունավոր իոն պարունակող էլեկտրոլիտի լուծույթը, հաշվել էլեկտրոլիտի մոլային զանգվածը և գունավոր իոնի նյութաքանակը, ամրապնդել ատոմամոլեկուլային ուսմունքի վերաբերյալ գիտելիքները * ընտրել բարդ իոն պարունակող ոժեղ էլեկտրոլիտը, հաշվել նրա զանգվածը՝ ըստ նրա քանակի. հաշվել էլեկտրոնների քանակը բարդ իոնում |