Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Իոնափոխանակման ռեակցիաներ Պատկերացնել իոնափոխանակման ռեակցիաների մինչև վերջ ընթանալու պայմանները։ Կարողանալ գրել նստվածքագոյացմամբ, գազի անջատումով և թույլ էլեկտրոլիտի առաջացմամբ ընթացող իոնափոխանակման ռեակցիաների մոլեկուլային, իոնային և կրճատ իոնային հավասարոումները

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ծածկագրված թթվի (թթվային օքսիդի) մոլային զանգվածի որոշում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ վերականգնել ծածկագրված թթվի կամ թթվային օքսիդի քիմիական բանաձևը տրված չեզոքացման ռեակցիայի ուրվագրում և հաշվել նրա մոլային զանգվածը.
2. Աղաթթվի փոխազդեցությունը հիմքերի և հիմնային օքսիդների հետ 2 տեսակ - մեկնաբանական հեշտ 1Մ. Կարողանալ վերականգնել ծածկագրված հիմքի կամ հիմնային օքսիդի բանաձևը և հաշվել նրա մոլային զանգվածը: Պատկերացնել, որ չեզոքացման ռեակցիաները փոխանակման ռեակցիաների մի մասն են կազմում
3. Նստվածքագոյացմամաբ ընթացող փոխանակման ռեակցիաներ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ ընտրել տրված ելանյութի հետ նստվածք առաջացնող ազդանյութը առաջարկվող նյութերի շարքից, գրել համապատասխան մոլեկուլային հավասարումը և դրա հիման վրա հաշվարկներ կատարել
4. Լրիվ և կրճատ իոնային հավասարումների կազմում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ կազմել լրիվ և կրճատ իոնային հավասարումներ՝ տրված իոոնափոխանակման ռեակցիայի մոլեկուլային հավասարման հիման վրա: Ամրապնդել ուժեղ և թույլ էլեկտտրոոլիտներ թեման
5. Չեզոքացման ռեակցիայի ուրվագրի լրացում և ալկալու զանգվածի հաշվում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ լրացնել չեզոքացման ռեակցիայի ուրվագիրը` ըստ տրված աղի բանաձևի, և հաշվել ալկալու զանգվածը` ըստ աղի քանակի.
6. Ալկալու հետ փոխազդող թթվի բանաձևի որոշումը և զանգվածի հաշվումը 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ չեզոքացման ռեակցիայի ուրվագրում ծածկագրված թթվի բանաձևը որոշել և հաշվել նրա զանգվածը՝ ըստ առաջացած աղի քանակի
7. Ազդանյութի ընտրություն իոնախանակման ռեակցիայում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ ընտրել համապատասխան ազդանյութ՝ տրված ելանյութի համարժեք քանակի հետ փոխազդելուց հետո լուծույթում մնցող նյութի բանաձևից ելնելով: Ամրապնդել այն դրույթը, որ իոնափոխանակման ռեակցիաների որոշ մասն ընթանում է նստվածքագոյացման շնորհիվ
8. Պակասող իոնի ներմուծում կրճատ իոնային հավասարման մեջ 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ ներմուծել պակասող իոնի բանաձևը կրճատ իոնային հավասարման մեջ և հաշվել էլեկտրոնների քանակը մեկ մոլ քանակով նշված իոնում
9. Գազային նյութի առաջացմամբ իոնափոխանակային ռեակցիաներ 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ ընտրել նյութերի այնպիսի զույգ, որոնց միջև ընթացող ռեակցիայի կրճատ իոնային հավասարումը համընկնի առաջադրանքում բերված նկարի կրճատ իոնային հավասարման հետ: Կարողանալ հաշվել անջատված գազի ծավալը՝ ըստ ընրած ելանյութերից մեկի քանակի
10. Գազի ծավալի կամ նստվածքի զանգվածի հաշվում` ըստ ռեակցիայի հավասարման 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Տրված նյութերի քառյակից կարողանալ ընտրել գազի կամ նստվածքի անջատումով ընթացող ռեակցիայի համապատասխանող ելանյութերի զույգ: Կարողանալ հաշվել պրոտոնների թիվը, առավել փոքր մոլային զանգվածով նյութի մեկ մոլեկուլում, վերհիշելով ատոմի կառուցվածքը: Հաշվել գազի ծավալը կամ նստվածքի զանգվածն՝ ըստ բանաձևերի
11. Ուրվագրի վերականգնում և հաշվարկներ` ըստ գազի ծավալի 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ լրացնել ուրվագիրը և հաշվել ծածկարված նյութի զանգվածը՝ ըստ անջատված վերջանյութի
12. Նստվածքի առաջացումով և գազի անջատումով ռեակցիաների ելանյութերի ընտրություն 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Նյութերի տրված քիմիական բանաձևերի խմբից կարողանալ ընտրել այնպիսի նյութերի զույգեր, որոնց փոխազդեցությունից կանջավեն մի դեպքում գազ, իսկ մյուս դեպքում՝ նստվածք: Կարողանալ կատարել զանազան հաշվարկներ, ամրապնդել քանակաչափություն թեման

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք իոնափոխանակման ռեակցիաների վերաբերյալ 00:10:00 հեշտ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները իոնափոխանակման ռեակցիաների վերաբերյալ: Սովրողը պետք է կարողանա. * վերականգնել ծածկագրված թթվի կամ թթվային օքսիդի քիմիական բանաձևը` տրված չեզոքացման ռեակցիայի ուրվագրում և հաշվել նրա մոլային զանգվածը. * կազմել լրիվ և կրճատ իոնային հավասարումներ՝ տրված իոոնափոխանակման ռեակցիայի մոլեկուլային հավասարման հիման վրա: Ամրապնդել ուժեղ և թույլ էլեկտտրոոլիտներ թեման. *լրացնել չեզոքացման ռեակցիայի ուրվագիրը` ըստ տրված աղի բանաձևի, և հաշվել ալկալու զանգվածը` ըստ աղի քանակի

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք իոնափոխանակման ռեակցիաների վերաբերյալ 00:20:00 միջին 9Մ. Ստուգել սովորողների գիտելիքները իոնափոխանակման ռեակցիաների վերբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * վերականգնել ծածկագրված հիմքի կամ հիմնային օքսիդի բանաձևը և հաշվել նրա մոլային զանգվածը: Պատկերացնել, որ չեզոքացման ռեակցիաները փոխանակման ռեակցիաների մի մասն են կազմում. * որոշել չեզոքացման ռեակցիայի ուրվագրում ծածկագրված թթվի բանաձևը և հաշվել նրա զանգվածը՝ ըստ առաջացած աղի քանակի. * ընտրել նյութերի այնպիսի զույգ, որոնց միջև ընթացող ռեակցիայի կրճատ իոնային հավասարումը համընկնի առաջադրանքում բերված նկարի կրճատ իոնային հավասարման հետ: Կարողանալ հաշվել անջատված գազի ծավալը՝ ըստ ընրած ելանյութերից մեկի քանակի
2. Ստուգողական աշխատանք իոնափոխանակման ռեակցիաների վերաբերյալ 00:30:00 բարդ 15Մ. Ստուգել սովորողների գիտելիքները իոնափոխանակման ռեակցիաների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * ներմուծել պակասող իոնի բանաձևը կրճատ իոնային հավասարման մեջ և հաշվել էլեկտրոնների քանակը մեկ մոլ քանակով նշված իոնում. * ընտրել գազի կամ նստվածքի անջատումով ընթացող ռեակցիայի համապատասխանող ելանյութերի զույգը, հաշվել պրոտոնների թիվը առավել փոքր մոլային զանգվածով նյութի մեկ մոլեկուլում, վերհիշելով ատոմի կառուցվածքը, հաշվել գազի ծավալը կամ նստվածքի զանգվածն՝ ըստ բանաձևերի. * ընտրել տրված կրճատ իոնային հավասարման աջ մասին համապատասխանող ելանյութեր՝ նյութերի առաջարկվող խմբից, մուտքագրել ելանյութերից մեկի քիմիական բանաձևը և կատարել զանազան հաշվարկներ