Օդն անհոտ, անհամ, տարբեր գազերի համասեռ խառնուրդ է: Հեղուկանում է \(-200 °\)\(C\)-ում:
 
\(1774\)թվականին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն փորձով բացահայտել է, որ օդի ծավալի մոտ \(1/5\)մասը (\(21%\))  թթվածինն է, իսկ մոտ \(4/5\) մասը (\(78%\)) ` ազոտ և այլ գազեր:  Նա առաջարկել է նաև օդի հիմնական բաղադրիչ մասերի անվանումները:
 
Antoine-Lavoisier-9(3).jpg
               Անտուան Լավուազիե
                (\(1743 - 1794\))
 
Օդն ունի հաստատուն բաղադրություն, որը պահպանվում է բնական փոխանակության ճանապարհով:
 
Ներկայացնենք չոր օդի բաղադրությունները՝ բաղադրամասերի միջին քանակությունները` ծավալային տոկոսներով.
 
Բաղադրիչներ
Միջին քանակություն
  (ծավալային %)
Բաղադրիչներ      
Միջին  քանակություն
     (ծավալային %)
             
             N2             \(78,09\)      \(Ne\)       \( 0,0018\)
             Օ2             \(20,95\)      \(He\)       \(0, 0005\)
             \(Ar\)             \(  0, 93\)  
 
Բացի նշված գազերից, օդը պարունակում է նաև ոչ հաստատուն բաղադրամասեր՝ ածխածնի (\(IV\)) օքսիդ՝ \(0,03\)%, ջրային գոլորշիներ և գազային այլ խառնուրդներ:
 
Թթվածնի մասնակցությամբ քիմիական ռեակցիաները հիմնականում ընթանում են օդում, այլ ոչ մաքուր թթվածնում: Օդում թթվածնի զանգվածային բաժինը մոտ \(23\)%  է՝ ըստ զանգվածի:
Օդը կանխում է երկրի մակերևույթի գերտաքացումն արևից և միաժամանակ՝ պահպանում վերջինիս ջերմությունը տարածության մեջ ցրվելուց:
Առանց օդի գրեթե ոչ մի կենդանի օրգանիղզմ չի կարող գոյություն ունենալ: