
















Քիմիական ռեակցիաների հավասարումները մեզ «հաղորդում» են և այն, թե ինչ նյութեր են մասնակցում ռեակցիային, և այն, թե տվյալ նյութերի ինչ քանակներ են փոխազդում:
Նյութերի այն քանակները, որոնք վերցված են քիմիական ռեակցիայի հավասարմամբ սահմանված հարաբերությամբ, անվանվում են տարրաչափական (ստեքիոմետրական):
Տարրաչափությունը (ստեքիոմետրիա) քիմիական ռեակցիայում անմնացորդ փոխազդող ելանյութերի և առաջացող վերջանյութերի քանակությունների համամասնությունն է:
Նշանակում է նյութերը փոխազդում են միմյանց հետ տարրաչափական քանակներով, որոնք որոշվում են տվյալ քիմիական ռեակցիայի հավասարմամբ: Այդ նույն հավասարմամբ կանխորոշվում են նաև ստացվող արգասիքների նյութաքանակները:
Օրինակ
Ռեակցիայի արգասիքների նյութաքանակների ու զանգվածների հաշվումը' ըստ ելանյութի տրված նյութաքանակի.
Խնդիր
Մագնեզիումի կարբոնատը () տաքացնելիս քայքայվում է մագնեզիումի օքսիդի (\(MgO\)) և ածխածնի (\(IV\)) օքսիդի (): Հաշվեք այդ արգասիքների նյութաքանակներն ու զանգվածները \(5\) մոլ մագնեզիումի կարբոնատը քայքայվելիս:
Լուծում.
Կազմում ենք տվյալ քիմիական ռեակցիայի հավասարումը.
Ելանյութի և արգասիքների քիմիական բանաձևերի վերևում գրում ենք՝ ըստ խնդրի պայմանի հայտնի և անհայտ մեծությունների նյութաքանակները` մոլերով.
\(5\) մոլ \(x\) մոլ \(у\) մոլ
Այստեղ \(х\)-ը' մագնեզիումի օքսիդի, իսկ \(у\)-ը` ածխածնի (\(IV\)) օքսիդի անհայտ նյութաքանակներն են:
Այդ նույն քիմիական բանաձևերի տակ գրում ենք համապատասխան նյութերի տարրաչափական նյութաքանակները` ըստ ռեակցիայի հավասարման.
Այդ նույն քիմիական բանաձևերի տակ գրում ենք համապատասխան նյութերի տարրաչափական նյութաքանակները` ըստ ռեակցիայի հավասարման.
\(0,5\) մոլ \(X\) մոլ \(у\) մոլ
\(I\) մոլ \(I\) մոլ \(I\) մոլ
Կազմում ու լուծում ենք համամասնություն` մագնեզիումի օքսիդի նյութաքանակը որոշելու նպատակով.
\(1\) մոլ \(MgСОз\)-ից ստացվում է \(1\) մոլ \(MgO\),
Որտեղից` \(х =0,5\) մոլ
Որոշում ենք \(MgO\) զանգվածը' կիրառելով զանգվածի որոշման բանաձևը.
\(m = M • ո\)
\(m = M • ո\)
\( \)
\( \)Քանի որ \(Mr (MgO) = 24+ 16 = 40\), այսինքն` \(M (MgO) = 40\) գ/մոլ, իսկ \(ո = 5\) մոլ, ուստի ստանում ենք.
\(m (MgO) = 40\) գ/մոլ \(• 5\) մոլ \(= 200\) գ \(MgO\)
Կազմում ու լուծում ենք համամասնություն' ածխածնի (\(IV\)) օքսիդի նյութաքանակը որոշելու նպատակով.
\(1\) մոլ \(MgСОз\)-ից ստացվում է \(1\) մոլ
\(5\) մոլ \(MgСОз\)-ից' \(у\) մոլ
Որտեղից՝ \(y = 5\) մոլ , իսկ \(m\)() \(=\) \(= 220\) գ
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան
Քիմիա 8
Երևան
2014