
















Պինդ, հեղուկ և գազային նյութերի մասնակցությամբ քիմիական ռեակցիաների հավասարումների հիման վրա հաշվարկներ կատարելիս ուշադրություն պետք է դարձնել տարբեր ֆիզիկական մեծությունների չափողականությունների համապատասխանությանը:
Ավելի հաճախ հարմար է արտահայտել նյութաքանակը ՝ մոլ, զանգվածը \((m)\)`գրամ, մոլային զանգվածը \((M)\)`գ/մոլ, գազի ծավալը \((V)\)`լիտր, գազի մոլային ծավալը` լ/մոլ չափողականություններով:


Խնդիրներ լուծելիս հարմար է օգտվել հետևյալ քայլաշարից (ալգորիթմ).
• գրել համապատասխան ռեակցիայի ուրվագիրը և հավասարեցնել
• ըստ խնդրի պայմանի տվյալները տեղադրել ռեակցիայի հավասարման վերևի տողում՝ համապատասխան նյութի քիմիական բանաձևի վրա
• ըստ քիմիական հավասարման տվյալները տեղադրել ռեակցիայի հավասարման ներքևի տողում՝ համապատասխան նյութի քիմիական բանաձևի տակ
• կազմել համամասնություն պահանջվող մեծությունների միջև և լուծել այն
Օրինակ
Քանի՞ գրամ կալիումի քլորատի ջերմային քայայումից (կատալիզատորի առկայությամբ) կստացվի \(28\) լիտր (ն.պ.) թթվածին:
Լուծում. հետևենք քայլաշարին.
\(X\) գ \(28\) լ
\(245\) գ \(67,2\) լ
գ
անհրաժեշտության դեպքում ստացված թիվը կլորացնում ենք պահանջվող ճշտությամբ:
• հաշվել թթվածնի նյութաքանակը՝ մոլ
• ըստ քանակաչափական գործակիցների հաշվել կալիումի քլորատի նյութաքանակը.
մոլ
• հաշվել կալիումի քլորատի զանգվածը՝ գ
անհրաժեշտության դեպքում ստացված թիվը կլորացնում ենք պահանջվող ճշտությամբ: