
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ավոգադրոյի օրենքը, գազի մոլային ծավալը | Իմանալ նյութի ագրեգատային վիճակները, գազային ագրեգատային վիճակի առանձնահատկությունները, Ավոգադրոյի օրենքը, դրանից բխող հետևությունները և կիրառել դրանք |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Գազային վիճակում գտնվող նյութերի ընտրություն՝ ըստ անվանումների | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Տարբեր նյութերի անվանումների թվարկումից գազային վիճակում գտնվող նյութերի անվանումների ճիշտ ընտրություն |
2. | Նյութի ընտրությունը՝ ըստ ծավալի փոփոխությանը ճնշման ազդեցության տակ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների իմացությունը տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի կառուցվածքային մասնիկների միջև հեռավորության վրա ճնշման ազդեցություն տեսակետից: Կարողանալ ընտրել տրված նյութերից՝գազայինը |
3. | Գազային վիճակում գտնվող նյութի ծավալի հաշվումը ըստ նյութաքանակի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ: Կարողանալ հաշվել գազի ծավալն ըստ նրա նյութաքանակի |
4. | Միևնույն ծավալ զբաղեցնող նյութերի ընտրությունը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ: Կարողանալ տրված նյութերից ընտրել գազային ագրեգատային վիճակում գտնվող նյութերը |
5. | Գազի զանգվածի որոշումն՝ ըստ նրա քանակի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Իմանալ նյութի քիմիական բանաձևը: Կարողանալ հաշվել գազի մոլային զանգվածը |
6. | Գազի ծավալի որոշումն՝ ըստ հայտնի նյութաքանակի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները գազի մոլային ծավալի վերաբերյալ: Կարողանալ որոշել նյութի զբաղեցրած ծավալը՝ ըստ տրված քանակի |
7. | Գազային խառնուրդի ծավալի որոշումն՝ ըստ գազերի հայտնի նյութաքանակների | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի և մոլային ծավալի վերաբերյալ: Ամրապնդել տեսական գիտելիքների հիման վրա հաշվարկներ կատարելու կարողությունները |
8. | Գազային նյութի անվանման ընտրություն և նրա մոլային զանգվածի հաշվում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Տարբեր նյութերի անվանումների թվարկումից կարողանալ ընտրել գազային նյութի անվանումը և հաշվել նրա մոլային զանգվածը |
9. | Գազի ծավալի որոշումն՝ ըստ նյութի հայտնի զանգվածի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Ստուգել սովորողների տարբեր ֆիզիկական մեծությունների միջև կապ հաստատելու և հիմնվելով հայտնի մեծությունների արժեքների հիման վրա, անհայտի որոշելու կարողությունները: Կրկնել նյութի զանգված, մոլային զանգված, քանակ հասկացությունները |
10. | Տարբեր քանակներով գազերի խառնուրդի ծավալի հաշվումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Կարողանալ հաշվել մի քանի գազերից բաղկացած խառնուրդի ծավալն ըստ առանձին գազերի քանակների |
11. | Գազի հայտնի զանգվածի միջոցով ծավալի հաշվում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Կարողանալ հաշվել գազի ծավալը ըստ նրա տրված զանգվածի: Կարողանալ կիրառել զուգակցված մաթեմատիկական բանաձևեր |
12. | Գազերի ծավալների և դրանցում առկա մոլեկուլների թվի հարաբերությունը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Կարողանալ գտնել տարբեր գազային նյութերում առկա մոլեկուլների թվերի հարաբերությունը՝ ըստ դրանց ծավալների հայտնի հարաբերության: |
13. | Գազային խառնուրդի նյութաքանակի և զանգվածի հաշվումը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Կարողանալ հաշվել խառնուրդի նյութաքանակն ըստ խառնուրդի ծավալի և հաշվել խառնուրդի զանգվածն ըստ բաղադրամասերի քանակների |
14. | Գազային նյութերի հատկությունների համեմատումը ըստ քիմիական բանաձևի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Կարողանալ համեմատել հավասար քանակներով վերցրած տարբեր գազերի ոչ միայն ծավալներն ու մոլեկուլների թիվը, այլ նաև ատոմների թիվը, զանգվածը, խտությունը, հարաբերական խտությունը և այլն՝ ելնելով գազի քիմիական բանաձևից:Վերհիշել ատոմի կառուցվածքը: |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ | 00:07:00 | հեշտ | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա. * տարբեր նյութերի անվանումների թվարկումից ճիշտ ընտրել գազային վիճակում գտնվող նյութերի անվանումները, * հաշվել գազի ծավալն ըստ նրա նյութաքանակի, գիտենալով, որ բոլոր գազերն ունեն միևնույն մոլային ծավալը՝ միևնույն արտաքին պայմանների դեպքում * տրված նյութերից ընտրել գազային ագրեգատային վիճակում գտնվող նյութերի քիմիական բանաձևերը, գիտենալով, որ միայն հավասար քանակներով գազերը կարող են ունենալ հավասար ծավալներ: |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 9Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի և դրանից բխող հետևությունների վերաբերյալ. Սովորոը պետք է կարողանա. * պատկերացնել տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի կառուցվածքային մասնիկների միջև հեռավորության, հետևաբար, և ծավալի վրա ճնշման ազդեցությունը, ընտրել տրված նյութերից՝գազայինը * տարբեր նյութերի անվանումների թվարկումից ընտրել գազային նյութի անվանումը և հաշվել նրա մոլային զանգվածը, ամրապնդելով նախկին թեմաներին վերաբերող գիտելիքները * հաշվել մի քանի գազերից բաղկացած խառնուրդի ծավալն ըստ առանձին գազերի քանակների, պատկերացնելով, որ այս դեպքում գազի տեսակը որոշիչ չէ |
2. | Ստուգողական աշխատանք Ավոգադրոյի օրենքի և դրանից բխող հետևությունների վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 7Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի և դրանից բխող հետևությունների վերաբերյալ Սովորողը պետք է կարողանա. * տեսական գիտելիքների հիման վրա գործնական հմտություններ դրսևորել, հաշվարկներ կատարել. մասնավորապես՝ գիտենալով գազային նյութերի քանակները՝ հաշվել գազային խառնուրդի ծավալը * հաշվել գազի ծավալը ըստ նրա տրված զանգվածի, կիրառել զուգակցված մաթեմատիկական բանաձևեր * հաշվել գազի քանակը, զբաղեցրած ծավալը և զանգվածն՝ ըստ գազի տրված նմուշում առկա մոլեկուլների թվի, պատկերացնելով, որ գազային նյութերի դեպքում մոլեկուլների թիվը, նյութաքանակը և ծավալը ուղիղ համեմատական են միմյանց, իսկ զանգվածը ուղիղ համեմատական է նյութի մոլային զանգվածին. |