Ջուրը կայուն նյութ է, մինչև \(1000°C\) տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:
Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝
Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։
Ջրի փոխազդեցությունը մետաղների հետ
Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ:
Օրինակներ՝
նատրիումի և ջրի փոխազդեցությունը
ֆենոլֆտալեինի ներկայությամբ
կալիումի և ջրի փոխազդեցությունը
կալցիումի և ջրի փոխազդեցությունը
Բարձր ջերմաստիճանում ջուրը փոխազդում է պակաս ակտիվ մետաղների հետ:
Օրինակ՝
ցինկի և ջրի փոխազդեցությունը
շիկացած երկաթի և ջրի փոխազդեցությունը
Ջրի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ
Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է, օրինակ՝ քլորի հետ.
Բարձր ջերմաստիջանում ջուրը փոխազդում է, օրինակ՝ ածխածնի հետ.
Ջրի փոխազդեցությունը օքսիդների հետ
Ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ՝ առաջացնելով ալկալիներ։
Օրինակ՝
կալցիումի և ջրի փոխազդեցությունը կալցիումի հիդրօքսիդի ստացումը
Սովորական պայմաններում մյուս մետաղների օքսիդների հետ ջուրը չի փոխազդում։
Թթվային օքսիդները, բացի -ից, փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով թթուներ։
Օրինակ՝
Ֆոսֆորական թթվի ստացումը
Ջրի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ
Ջուրը շատ բուռն փոխազդում է աղանման նյութերի հետ, օրինակ՝ մետաղների կարբիդների և նիտրիդների հետ:
1.Կալցիումի կարբիդի և ջրի փոխազդեցությունը`
2. Մագնեզիումի նիտրիդի և ջրի փոխազդեցությունը`