Անօրգանական միացությունների հիմնական դասերը՝ օքսիդները, թթուները, հիմքերն ու աղերը, սերտորեն կապված են միմյանց հետ և կարող են ստացվել մեկը մյուսից, ինչպես նաև՝ պարզ նյութերից (մետաղներից ու ոչ մետաղներից)։ Այդպիսի կապն անվանվում է ծագումնաբանական։
Գործնականում ամեն մի դասի նյութերից կարելի է ցանկացած այլ դասի նյութեր ստանալ (միայն թթուներից անմիջականորեն հիմքեր ստանալն է անհնար, այն էլ՝ եթե հաշվի չառնենք երկդիմի հիդրօքսիդների գոյությունը, որոնք միաժամանակ և՛ հիմք են, և՛ թթու)։ Նյութերի միջև փոխադարձ (ծագումնաբանական) այդ կապը կարելի է արտահայտել հետևյալ գծապատկերով՝
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան և Ք.Հ..Բդոյան «Քիմիա 8» Երևան 2014