Օքսիդները, որոնց համապատասխանում են թթուներ, կոչվում են թթվային օքսիդներ:
Թթվային օքսիդների օրինակներ՝
 
SO2,SO3,CO2,SiO2,P2O5,P2O3,N2O3,N2O5 և այլն:
Թթվային օքսիդներ են առաջացնում  հիմնականում ոչ մետաղները:
Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն`  բարձրագույն օքսիդացման աստիճաններին համապատասխանում են թթվային օքսիդներ:
Մետաղների առաջացրած թթվային օքսիդների օրինակներ՝
 
CrO3,Mn2O7 և այլն:
 
Ոչ մետաղների այրումից առաջանում են ոչ մետաղների օքսիդներ՝ հիմնականում թթվային օքսիդներ:
 
Օրինակներ՝
                                                
S+O2=SO2C+O2=CO24P+5O2=2P2O5
Թթվային օքսիդների և ջրի փոխազդեցությունից ստացվում են բարդ նյութեր՝ թթուներ:
Օրինակներ՝
                                                
CO2+H2O=H2CO3SO3+H2O=H2SO4
 
Բոլոր թթվային օքսիդները լուծվում են ջրում, օրինակ՝ սիլիցիումի (\(IV\)) օքսիդը՝ SiO2:
 
Սակայն, այն թթվային օքսիդ է, քանի որ նրան համապատասխանում է սիլիկաթթուն՝ H2SiO3:
 
image002.jpg
                        Սիլիկաթթու
 
Նշված թթուն տաքացնելիս քայքայվում է՝ առաջացնելով համապատասխան օքսիդը՝
                                               
H2SiO3t°SiO2+H2O
Թթուները բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից: