Մաքուր նյութերի և խառնուրդների ուսումնասիրում
Բոլոր նյութերն ըստ մաքրության աստիճանի բաժանվում են երկու խմբի՝ մաքուր նյութեր և խառնուրդներ:
Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով:
Որքան էլ նյութը մաքուր լինի, այսինքն, կազմված լինի միատեսակ մասնիկներից, այնուամենայնիվ, այն պարունակում է աննշան թվով խառնուկի մասնիկներ: Ուղղակի  այդ մասնիկների թիվն այնքան քիչ է, որ չի ազդում տվյալ նյութի հատկությունների վրա:

Մաքուր նյութեր են՝ կերակրի աղը, ծծումբը, ֆոսֆորը և այլն:

ndownload.jpg  shutterstock_755027212.jpg  shutterstock_353501090.jpg
Խառնուրդները երկու կամ ավելի նյութերի մեխանիկական համակցություններ են, որոնցում յուրաքանչուր նյութ պահպանում է իր բաղադրությունը, կառուցվածքը, ուստի և իրեն բնորոշ հատկությունները, որոնք էլ միաժամանակ կարող են ազդել խառնուրդի ընդհանուր հատկությունների վրա:
Խառնուրդները լինում են համասեռ ու անհամասեռ:
Համասեռ խառնուրդներում խառնուրդ առաջացնող նյութերն անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում:  
 
Համասեռ խառնուրդների օրինակներ են՝ աղաջուրը, շաքարաջուրը, օդը, նավթը:

Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով: Բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են, օրինակ՝ օդը, ջուրը, հողը, քարերը և այլն:

nimages (2).jpgdownload (1).jpg  ndownload (2).jpg