Պարբերական համակարգը պարբերական օրենքի պատկերումն է
 Պարբերական համակարգում, յուրաքանչյուր տարրի հատկացված են խիստ որոշակի համարով առանձին վանդակ՝ «բնակարաններ», որտեղ գրվում են տվյալ տարրը բնութագրող մեծությունները:
Օրինակ
\(N\) ՝արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը (վերջի երկու մեծությունների հետ կծանոթանաք հաջորդ թեմայում): 2s22p3 էլեկտրոնների բաշխումը ատոմում ըստ էներգիական մակարդակների,  \(5\) և \(2\)՝ հարաբերական ատոմային զանգվածը, \(14, 006՝  \)ատոմային համարը (կարգաթիվը), \(7\)՝ անվանումը, ազոտ` ազոտ տարրի քիմիական նշանն է,
images11 (6).jpg image222s (7).jpg
 
Պարբերական համակարգը կազմված է յոթ հորիզոնական և ութ ուղղաձիգ շարքերից: Տարրերի հորիզոնական  շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն: \(1\) -ին պարբերությունը անվանում են հատուկ, 2 -րդ և 3 -րդը՝ փոքր, 4 - 6 պարբերությունները՝ մեծ, իսկ 7 -ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:
 
Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում  նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (\(A\))  և երկրորդական  (\(B\)):  \(A \) -ում ընդգրկված են և՛փոքր, և՛մեծ պարբերությունների տարրեր, իսկ  \(B\)  -ում ՝ միայն մեծ պարբերությունների տարրեր:
 
Մենդելեևն ստեղծեց պարբերական համակարգ, որի կարճ ձևը բերված է ստորև.
 
mendeleyevaxyusak.png
 
Պարբերական համակարգը բացահայտում է մի շարք օրինաչափություններ` տարրերի հատկությունների վերաբերյալ: Այդ համակարգում պարբերությունների և խմբերի համարները չափազանց կարևոր տեղեկություններ են տալիս տարրերի ատոմների կառուցվածքի, հետևաբար նաև քիմիական հատկությունների մասին: