Բոցին մանուշակագույն երանգ հաղորդող XYO3 տիպի տրված միացություններից՝ KNO3,NaNO3,KClO3,NaPO3 մեկում բոլոր տարրերի օքսիդացման աստիճանների և վալենտականությունների թվային արժեքները համընկնում են:
 
 
Որոշի՛ր, թե ո՞րն է այդ միացության քիմիական բանաձևը և հաշվի՛ր.
 
1. Որքա՞ն է քո ընտրած միացության 7.1 մոլ քանակով նմուշի զանգվածը (գ):
 
2. Որքա՞ն է համապատասխան պայմաններում քո ընտրած միացության նմուշի ջերմային քայքայումից ստացված, միայն կովալենտային կապեր պարունակող նյութի քանակը (մոլ):
 
3. Որքա՞ն է XYO3 միացության մեջ առկա Y տարրի ատոմի բարձրագույն օքսիդացման աստիճանին համապատասխանող էլեկտրոնային բանաձևում կենտ էլեկտրոնների թիվը:
 
Պատասխան 1.
 
Պատասխան 2.
 
Պատասխան 3.