
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Միջուկային ռեակցիաներ | Տարբերել միջուկային ռեակցիաների տարատեսակները, կիրառել լիցքի և զանգվածի պահպանման օրենքները միջուկային ռեակցիաները հավասարեցնելիս |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Նախնական գիտելիքների ստուգում միջուկային ռեակցիաների վերաբերյալ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ պատասխանել միջուկային ռեակցիաների վերաբերյալ բազմաբնույթ հարցերի |
2. | Կարգաթվի որոշումը ըստ բետա-տրոհման ենթարկվող իզոտոպի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ հաշվել բետա-տրոհման արդյունքում ստացված իզոտոպի կարգաթիվը պարբերական համակարգում՝ ըստ տրոհված իզոտոպի լիցքի, օգտվելով բետա-տրոհման ժամանակ լիցքի «տեղաշարժի» ընդհանուր օրինաչափությունից |
3. | Ամբողջացնել և հավասարեցնել միջուկային ռեակցիայի ուրվագիրը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ լրացնել միջուկային ռեակցիայի ուրվագիրը՝ ըստ լիցքի և զանգվածի պահպանման օրենքների, որոշել ծածկագրված իզոտոպի լիցքը և զանգվածային թիվը |
4. | Ծածկագրված իզոտոպի քիմիական նշանի որոշում | 2 տեսակ - մեկնաբանական | հեշտ | 2Մ. | Կարողանալ որոշել իզոտոպի միջուկի լիցքը (համապատասխան տարրի կարգաթիվը), մուտքագրել տարրի քիմիական նշանը, հաշվել տվյալ իզոտոպի միջուկում նեյրոնների թիվը |
5. | Ածխածին-14 իզոտոպ պարունակող ածխաթթու գազի զանգվածի հաշվում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ մեկնաբանել նկարում բերված միջուկային ռեակցիաների հավասարումները: Ընկալել, որ ածխածին-14 իզոտոպի պարունակությունը Երկրի մթնոլորտում հաստատուն է նշված ռեակցիաների շնորհիվ, հաշվել տրված իզոտոպային բաղադրությամբ ածխաթթու գազի որոշակի թվով մոլեկուլների զանգվածը՝ զ.ա.մ. |
6. | Իզոտոպի միջուկի լիցքի որոշումը՝ ըստ ալֆա-տրոհման արդյունքի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ որոշել իզոտոպի միջուկի լիցքը և զանգվածային թիվը ըստ՝ նրա ալֆա-տրոհումից ստացված իզոտոպի և հաշվել թթվածնի ամենատարածված իզոտոպից բաղկացած օքսիդի որոշակի քանակով նմուշի զանգվածը |
7. | Նեյտրոնների թվի որոշում և կրիպտոնի զանգվածի հաշվարկ՝ ըստ ուրվագրի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Կարողանալ որոշել արձակված նեյտրոնների թիվը ուրան-235 իզոտոպի և մեծ էներգիա ունեցող նեյտրոնի հարվածի ժամանակ: Հաշվել առաջացած երկու բեկորներից մեկի զանգվածը ըստ մյուսի քանակի՝ անտեսելով զանգվածի կորուստը |
8. | Ջրածնի ծանր իզոտոպի զանգվածային բաժնի որոշումը խառնուրդում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ հաշվել ծանր ջրի մոլային բաժինը սովորական և ծանր ջրերի խառնուրդում, ինչպես նաև ջրածնի ծանր իզոտոպի զանգվածային բաժինը նույն խառնուրդում |
9. | Միջուկային տրոհման ուրվագրի լրացում. գործակցի, լիցքի և զանգվածի հաշվարկ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ լրացնել ուրան-235 իզոտոպի միջուկային տրոհման ռեակցիայի ուրվագիրը, գտնել անհայտ գործակիցը, միջուկի լիցքը, ապա տրոհման արդյունքում ստացված բեկորներից մեկի քանակը՝ ըստ մյուս բեկորի զանգվածի, ճշգրիտ կիրառելով զանգվածի և լիցքի պահպանման օրենքները |
10. | Նկարի և գործընթացի պարզաբանում, քանակի հաշվարկ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ մեկնաբանել նկարում բերված գործընթացը, վերհիշել իզոտոպ-իզոբար հասկացությունները, միջուկային ռեակցիաների տեսակները և կատարել քանակական հաշվարկներ |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք միջուկային ռեակցիաներ թեմայի վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 10Մ. | *Կարողանալ պատասխանել միջուկային ռեակցիաների վերաբերյալ բազմաբնույթ հարցերի. *Կարողանալ լրացնել միջուկային ռեակցիայի ուրվագիրը՝ ըստ լիցքի և զանգվածի պահպանման օրենքների, որոշել ծածկագրված իզոտոպի լիցքը և զանգվածային թիվը. *Կարողանալ մեկնաբանել նկարում բերված միջուկային ռեակցիաների հավասարումները: Ընկալել, որ ածխածին-14 իզոտոպի պարունակությունը Երկրի մթնոլորտում հաստատուն է նշված ռեակցիաների շնորհիվ, հաշվել տրված իզոտոպային բաղադրությամբ ածխաթթու գազի որոշակի թվով մոլեկուլների զանգվածը՝ զ.ա.մ. |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք միջուկային ռեակցիաներ թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 12Մ. | *Կարողանալ հաշվել բետա-տրոհման արդյունքում ստացված իզոտոպի կարգաթիվը պարբերական համակարգում՝ ըստ տրոհված իզոտոպի լիցքի, օգտվելով բետա-տրոհման ժամանակ լիցքի «տեղաշարժի» ընդհանուր օրինաչափությունից. *Կարողանալ որոշել իզոտոպի միջուկի լիցքը և զանգվածային թիվը ըստ նրա ալֆա-տրոհումից ստացված իզոտոպի և հաշվել թթվածնի ամենատարածված իզոտոպից բաղկացած օքսիդի որոշակի քանակով նմուշի զանգվածը. *Կարողանալ հաշվել ծանր ջրի մոլային բաժինը սովորական և ծանր ջրերի խառնուրդում, ինչպես նաև ջրածնի ծանր իզոտոպի զանգվածային բաժինը նույն խառնուրդում |
2. | Ստուգողական աշխատանք միջուկային ռեակցիաներ թեմայի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 22Մ. | *Կարողանալ որոշել արձակված նեյտրոնների թիվը ուրան-235 իզոտոպի և մեծ էներգիա ունեցող նեյտրոնի հարվածի ժամանակ: Հաշվել առաջացած երկու բեկորներից մեկի զանգվածը ըստ մյուսի քանակի՝ անտեսելով զանգվածի կորուստը. *Կարողանալ լրացնել ուրան-235 իզոտոպի միջուկային տրոհման ռեակցիայի ուրվագիրը, գտնել անհայտ գործակիցը, միջուկի լիցքը, ապա տրոհման արդյունքում ստացված բեկորներից մեկի քանակը՝ ըստ մյուս բեկորի զանգվածի, ճշգրիտ կիրառելով զանգվածի և լիցքի պահպանման օրենքները. *Կարողանալ մեկնաբանել նկարում բերված գործընթացը, վերհիշել իզոտոպ-իզոբար հասկացությունները, միջուկային ռեակցիաների տեսակները և կատարել քանակական հաշվարկներ |