1. Գտի՛ր և գրի՛ր թագուհի բառի ուհի ածանցով հոմանիշը:
Հուշում: Բառը գրվում է շ-ով:
Պատասխան.
2. Գտածդ բառը վերլուծի՛ր բառակազմորեն:
Հուշում: Նախ գրի՛ր բառը, ապա հավասարման նշա՛ն դիր, գրի՛ր մեկ բաղադրիչը, դի՛ր գումարման նշան, ապա գրի՛ր հաջորդ բաղադրիչը: Եթե բառի արմատում հնչյունափոխություն կա, նախ գրի՛ր հնչյունափոխված ձևը, գծի՛կ դիր, գրի՛ր անհնչյունափոխ արմատը: Եթե բառը կազմությամբ պարզ է, գրի՛ր բառը, գծի՛կ դիր, գրի՛ր՝ պարզ բառ:
Պատասխան.