Ը ձայնավորի արտասանությունը և ուղղագրությունը
Օրինակ
ընկեր, ընտիր, ըմպել, ըմբիշ, ընթացք, ընկնել:
Մի քանի բառերի սկզբում լսվում է թույլ ը, որը չի գրվում: Դրանք զբ, զգ, շպ, շտ, սպ, ստ, սկ հնչյունախմբերով սկսվող բառերն են. զբաղվել, զգուշանալ, զգալ, շտապել, շպրտել, սպիտակ, սկսել և այլն:
2. Բառամիջում ը գրվում է, եթե կա ը-ով սկսվող մասնիկ կամ արմատ:
Օրինակ
ըստ (օրըստօրե), ընդ (անընդմեջ, մերթընդմերթ), ընկեր (խաղընկեր, պարընկեր), ընկալ (դյուրընկալ, հյուրընկալ), ընթաց (սրընթաց, դանդաղընթաց), ընկնել (համընկնել, չընկնել, կընկնի):
3. Մնացած դեպքերում բառամիջում երկու բաղաձայնների միջև լսվող ը ձայնավորը չի գրվում.
Օրինակ
ակնթարթ, անակնկալ, ունկնդրել, առնչվել, գույնզգույն, լուսնկա, հետզհետե, ձեռնտու, մթնկա, մթնշաղ:
4. Բառավերջում ը հնչյունը գրվում է, եթե արտասանվում է
Օրինակ
տունը, գիրքը, ձյունը, ինը, տասը, դառը, ինքը, ամենքը, ոչ մեկը, ընդամենը, ընդհակառակը: