Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Յ ձայնակապ | հայերենում երկու ձայնավորների միջև լսվում է յ հնչյուն, որը միշտ չէ, որ գրում ենք: Գրվում է միայն ա և ո տառերից հետո: |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Պե՞տք է գրել | 2 տեսակ - մեկնաբանական | հեշտ | 2Մ. | Տրված բառերում պե՞տք է գրել յ: Ինչո՞ւ: Պետք է հիմնավորել, վերհիշել կանոնը, թե ինչու պիտի գրվի կամ չգրվի յ: |
2. | Դո՛ւրս գրիր բառերը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Տրված բառաշարքից պիտի դուրս գրել ա/ յ-ով գրվող բառերը, բ/ յ-ով չգրվող բառերը: |
3. | Գտի՛ր ավելորդը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Տրված բառաշարքում պիտի գտնել ավելորդ բառը: |
4. | Կազմի՛ր բառ | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Տրված արմատներով պիտի բառեր կազմի և ցույց տա յ ձայնակապի առկայությունը: |
5. | Ո՞ր ածանցը կավելացնես | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Տրված բառերին պիտի ավելացնել համապաատսխան նախածանց կամ վերջածանց և դիտարկել՝ կա արդյոք յ ձայնակապ: |
6. | Ո՞ր շարքում | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Պիտի գտնի բառն ըստ հրահանգի. ո՞ր շարքում է այս կամ այն բառը: |
7. | Արտահայտի՛ր մեկ բառով | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Տրված բառաակապակցության իմաստը պիտի արտահայտի մեկ բառով: |
8. | Գուշակի՛ր բառը | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 6Մ. | Պետք է գտնի համաապտասխան բառն ըստ նկարագրության: |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք՝ Յ ձայնակապ | 00:08:00 | միջին | 14Մ. | Յ ձայնակապի շուրջ անցածի կրկնություն և ամրապնդում: |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք՝ Յ ձայնակապ | 00:10:00 | միջին | 11Մ. | Ինքնուրույնաբար ամրապնդել յ ձայնակապի շուրջ ձեռք բերած գիտելիքները և կիրառելու կարողությունը: |
2. | Ստուգողական աշխատանք՝ Յ ձայնակապի արտասնությունը և ուղղագրությունը | 00:15:00 | միջին | 0Մ. | Յ ձայնակապի արտասանության և գրության հետ կապված կանոնների իմացության, դրանց կիրառության կարողությունների առկայության ստուգում: |