Ուղղախոսություն և ուղղագրություն
Մարդիկ բառերը արտասանում են տարբեր եղանակներով: Բայց գրական լեզուն ունի ամեն մի բառի արտասանության ճիշտ եղանակը, որը պարտադիր է հայերեն խոսող բոլոր մարդկանց համար:  
Ուղղախոսությունը ճիշտ խոսելու և գրվածը ճիշտ կարդալու բոլոր կանոնների ամբողջությունն է:
Բառը կազմված է հնչյուններից. հնչյունը մենք լսում և արտասանում ենք:
Գրավոր խոսքում հնչյունի պայմանական նշանը տառն է: Տառը կարդում ենք և գրում:
  
Որևէ լեզվի տառերի հաջորդական դասավորվածությունը կոչվում է այբուբեն (անունն առաջացել է հայերենի առաջին երկու տառերի անուններից` Ա-այբ, Բ- բեն: 
ԱՅԲՈՒԲԵՆ
Այս բառը հայերենի բառապաշար է մտել հունարեն բառի պատճենման արդյունքում (ալֆաբեթ`  ալֆա +բեթա` հունական այբուբենի առաջին երկու տառերի անունները): Ճիշտ այդ ձևով է ստեղծվել հայերեն այբուբեն (այբ+ու+բեն) բառը: 
Այբուբենը լեզվի հնչյունների համար ստեղծված գրային նշանների համակարգ է, որի մեջ դրանք ներկայանում են որոշակի, ընդունված դասավորությամբ:
Մեսրոպյան այբուբենն ուներ \(36\) տառ: Այն սկսվում էր Ա-ով և ավարտվում Ք տառով: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն առանց էական փոփոխության մեզ ծառայում է շուրջ \(1700\) տարի: \(12\)-րդ դարում անհրաժեշտության բերումով հայոց այբուբենը համալրվեց ևս երկու տառով՝ օ, ֆ

Հայոց այբուբենի տառերը գործածվել և այժմ էլ մասամբ գործածվում են թվային արժեքներով: \(36\) տառերը համակարգված են չորս շարքով. առաջին շարքում  միավորներն են, երկրորդում՝ տասնավորները, երրորդում՝ հարյուրավորները, չորրորդում՝ հազարավորները: Այսպես՝
Ա - 1Ժ -  10Ճ - 100Ռ - 1000
Բ - 2Ի -  20Մ -  200Ս - 2000
\(Գ - 3\) Լ -  30 Յ -  300Վ - 3000
Դ - 4Խ - 40Ն -  400Տ - 4000
Ե -  5Ծ -  50 Շ -  500 Ր - 5000
Զ -  6Կ -– 60Ո - 600 Ց - 6000
Է - 7Հ -– 70Չ - 700 ՈՒ - 7000
Ը -  8Ձ – 80Պ - 800Փ - 8000
Թ - 9 Ղ – 90Ջ - 900Ք - 9000
Եթե, օրինակ, ցանկանում ենք գրել  \(1915\) թիվը, ապա նախ գրում ենք հազարավորը ցույց տվող տառը, ապա` հարյուրավորը, տասնավորը և վերջապես՝  միավորի տառը, այսինքն՝  ՌՋԺԵ: \(2009\) թվի տառային համարժեքն է՝  ՍԹ:
Հայերեն տառերն ունեն իրենց անունները:
 
Ա — ԱյբԺ — ԺեՃ — ՃեՌ — Ռաև--Եվ
Բ — ԲենԻ — ԻնիՄ — ՄենՍ — ՍեՕ — Օ
Գ — ԳիմԼ — ԼյունՅ — ՀիՎ — ՎեվՖ — Ֆե
Դ — Դա Խ — ԽեՆ — ՆուՏ — Տյուն
 
Ե — ԵչԾ — ԾաՇ — ՇաՑ — Ցո
 
Զ — Զա Կ — ԿենՈ — ՎոՓ — Փյուր
 
Է — ԷՀ — ՀոՉ — ՉաՐ — Րե
 
Ը—Ըթ Ձ—ՁաՊ—ՊեԻ(ւ) — Վյուն
 
Թ--- ԹոՂ—ՂատՋ—ՋեՔ — Քե 
Հայերենի յուրաքանչյուր հնչյուն ունի իր տառը: Սակայն կան շեղումներ.
\(1\). է հնչյունի համար ունենք է և ե տառերը.              
\(2\). օ հնչյունի համար՝ օ  և ո տառերը.
\(3\). յէվ կամ էվ հնչյունախմբերի համար՝ և /Եվ/ տառը.
\(4\). կան նաև չարտասանվող, բայց գրվող տառեր. հ-ն չի լսվում, բայց գրվում է աշխարհ, խոնարհ, շնորհ, ճանապարհ բառերում.
\(5\). կան արտասանվող հնչյուններ, որոնք չեն գրվում՝

• երկու բաղաձայնների միջև \(ը\) հնչյունը լսվում, բայց չի գրվում՝ կտրտել, արտասանվում է՝ ԿԸՏԸՐՏԷԼ, Մկրտիչ, արտասանվում  է՝ ՄԸԿԸՐՏԻՉ.
• երկու ձայնավորների միջև \(յ\) հնչյունը լսվում, բայց չի գրվում՝ գրեի, արտասանվում է՝ ԳՐԵՅԻ, Գայանեից, արտասանվում է՝ ԳԱՅԱՆԵՅԻՑ, վերարկուով, արտասանվում է՝ ՎԵՐԱՐԿՈՒՅՈՎ և այլն:
• բառասկզբում լսվող յէ-ն գրվում է մեկ տառով՝ ե. երազ, արտասանվում է՝ ՅԷՐԱԶ.  երեկո, արտասանվում է՝ ՅԷՐԷԿՕ.
• բառասկզբում լսվող վօ-ն գրվում է մեկ տառով՝ ո. որս, արտասանվում է՝ ՎՕՐՍ.  ոզնի, արտասանվում է՝ ՎՕԶՆԻ:
 
 
Այսինքն կան դեպքեր, երբ հնչյունները բառի մեջ ավելի շատ են, քան տառերը: Օրինակ՝ ոտք բառի մեջ լսում ենք \(4\) հնչյուն՝ ՎՕՏՔ, բայց գրում ենք \(3\) տառով՝ ոտք, ՆԱՅԷՎ բառում լսում ենք \(5\) հնչյուն, բայց գրում ենք \(3\) տառով՝ նաև:
 
Կան նաև դեպքեր, երբ հնչյուններն ավելի քիչ են, քան տառերը, օրինակ՝  արտասանում ենք ԱՇԽԱՐ - \(5\) հնչյուն, բայց գրում ենք \(6\) տառով՝ աշխարհ:
Ուղղագրությունը բառերը ճիշտ գրելու և ճիշտ կարդալու բոլոր կանոնների ամբողջությունն է: