Օ-ի և ո-ի արտասանությունը և ուղղագրությունը
1. Բառասկզբում լսվող օ հնչյունը գրվում է օ տառով. օրինակ՝ օդ, օղ, օձ, օրհնել, օծել, օգնել:
2. Բառամիջում լսվող օ հնչյունը օ տառով է գրվում, եթե կա օ-ով սկսվող արմատ.
օր - կեսօր, միջօրե, տասնօրյակ, երկարօրյա, նորօրյա
օրեն- տնօրեն, ապօրինի, անօրեն, հակաօրինական
օծ - ոսկեզօծ, արծաթազօծ, արևազօծ
օգնել - կօգնի, չօգնել, շտապօգնություն
օգուտ - անօգուտ, հանրօգուտ
3. Մնացած դեպքերում բառամիջում և բառավերջում \(օ\) հնչյունը գրվում է \(ո\)տառով:
4. Բառասկզբում լսվող ՎՕ-ն գրվում է ո, օրինակ՝ որոնել, ոտք, որդի, որոշել, ոհմակ:
Բայց՝ Ոդիսևս, Որմիզդուխտ:
5. Բաղաձայնից հետո ո-ն արտասանվում է Օ՝ բարձրորակ (ԲԱՐՁՐՕՐԱԿ), անորոշ (ԱՆՕՐՕՇ):
6. Ձայնավորից հետո ո-ն արտասանվում է ՎՕ՝ ամենաորակյալ (ԱՄԷՆԱՎՕՐԱԿՅԱԼ), կորոշենք (ԿԸՎՕՐՕՇԷՆՔ), չորսալ (ՉԸՎՕՐՍԱԼ):