Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Ջ-ճ-չ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը Ներկայացվում են ջ-ճ-չ բաղաձայնների արտասանության և ուղղագրության կանոնները:

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Լրացրո'ւ տառերը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Տրված բառերի բաց թողած մասերում պիտի ավելացնի ջ, ճ, կամ չ տառերը, ապա պիտի նշի արտասանությունը:
2. Առանձնացրո'ւ նույն արմատով բառերը 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Տրված վեց բառից պիտի առանձնացնի նույն արմատն ունեցող բառերը, ապա պիտի որոշի այդ բառերի արտասանության և գրության նույնությունը կամ տարբերությունը:
3. Գտի'ր ավելորդ բառը 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Տրված բառաշարքից պիտի առանձնացնի ավելորդ բառը, պիտի ապացուցի, որ հենց այդ բառն է ավելորդ:
4. Ընտրի'ր համապատասխան արմատը 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Տրված բառերն ամբողջացնել համապատասխան արմատների միջոցով:
5. Արտահայտի'ր մեկ բառով 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Առաջադրանքը երկու քայլից է. ա/ տրված բառակապակցության իմաստն արտահայտել մեկ բառով. բառը գրվում է ջ-ով, ճ-ով կամ չ-ով. բ/ ճշտել արտասանության և գրության տարբերությունը կամ նույնությունը
6. Գտի'ր արմատները 3 տեսակ - վերլուծական միջին 5Մ. Գտնել տրված բառերի արմատները, դրանք միացնել և ստանալ բառ` ըստ կաղապարի
7. Գտի'ր հոմանիշը կամ հականիշը 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Գտնել տրված բառերի հոմանիշը կամ հականիշը: Որոշել գտած բառի գրության և արտասանության առանձնահատկությունը:
8. Ավելացրո'ւ բառը 1 տեսակ - ճանաչողական միջին 5Մ. Տրված նախադասության մեջ տեղադրել համապատասխան բառը:
9. Գուշակի՛ր բառը 1 տեսակ - ճանաչողական բարդ 7Մ. Պետք է գուշակի կամ գտնի բառն ըստ հարցադրման կամ նկարագրության:

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք՝ Ջ-ճ-չ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը 00:08:00 հեշտ 10Մ. Ջ-ճ-չ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը. ձեռք բերած գիտելիքի և կիրառելու կարողության ամրապնդում:

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք՝ Ջ-ճ-չ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը 00:10:00 միջին 11Մ. Ջ-ճ-չ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը. ձեռք բերած գիտելիքի և կիրառելու կարողության ամրապնդում:
2. Ստուգողական աշխատբք՝ Ջ-ճ-չ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը 00:15:00 միջին 6Մ. Ջ-ճ-չ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը. ձեռք բերած գիտելիքի և կիրառելու կարողության ստուգում: