Հ բաղաձայնի արտասանությունը և ուղղագրությունը
1. Հ գրվում է բառի բոլոր դիրքերում, որտեղ արտասանվում է՝ հայ, հայրենիք, հայախոս, հրահրել, ահռելի, նիրհել, օրհնել, ագահ, նախագահ:
2. Մի քանի բառերում ր-ից հետո հ-ն չի արտասանվում կամ թույլ է արտասանվում, բայց գրվում է. աշխարհ (աշխարհական, համաշխարհային), խոնարհ (խոնարհել, խոնարհաբար), խորհուրդ (խորհրդակցել, խորհրդատու), ճանապարհ (ճանապարհաշինություն, ճանապարհային), շնորհ (շնորհալի, շնորհակալություն, անշնորհք):
Արհամարհել բառում երկրորդ հ-ն չի արտասանվում, բայց գրվում է, նույն կերպ՝ ընդհանուր բառի հ-ն և Հովհաննես անվան երկրորդ հ-ն չեն արտասանվում, բայց գրվում են:
Ուշադրություն
1. Արմատի կրկնությամբ կազմված մի շարք բառերի մեջ հ-ն գրվում է, ինչպես՝ հեղհեղուկ, հայհոյել, հրահրել, հուրհրալ.
2. Արմատի կրկնությամբ կազմված մի շարք բառերում էլ հ-ն չի գրվում, ինչպես՝ անհեթեթ, հայթայթել, հեկեկալ, հեղեղ, հեղեղել, հոտոտել, հոպոպ:
3. Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝
ապաշխարել, ոչխար, նշխար, խորին, հովար (գլխարկի), ընդամենը,
ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք և այլն: