Գ-Կ-Ք բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Կան գրության և արտասանության մի քանի տարբերություններ:
1.Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գտառով՝ երգ (երգել, համերգ, մեներգ), թարգման (թարգմանել, թարգմանիչ), կարգ (կարգին, անկարգ), մարգարե (մարգարեանալ, մարգարեություն), մարգարիտ (մարգարտազարդ, մարգարտահուռ), միրգ (մրգաման, մրգահյութ), պարգև (պարգևել, պարգևատրել), Սարգիս (Սարգսյան):
2.Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ ավագ (ավագանի, ավագություն), գոգ (գոգնոց, գոգավոր), զույգ (զուգել, զուգարան), էգ (իգական), թագավոր(թագավորանիստ, թագավորություն), ծագ (ծագել, արևածագ), կարագ (կարագաման), հագնել (հագուստ), հոգի (հոգևոր, հոգեբան), հոգս (հոգնել, մտահոգ), հոգնակի (անհոգնակի, հոգնակիություն), ձագ (ձագուկ, աներձագ), ձիգ (ձգել, ձգան), ճիգ (ճգնել, ճգնավոր), մարագ,մուգ (մուգ կարմիր, մգանալ), նորոգ (նորոգել, վերանորոգում), շոգ (շոգի, շոգեկաթսա), ոգի (ոգևորել, ոգեշնչել), պատարագ (պատարագել, պատարագիչ), սուգ (սգալ, սգազգեստ), տեգր (տեգրակին), ուրագ, օգնել (օգնական, օգնություն), օգուտ (օգտակար, հանրօգուտ), Գրիգոր (Գրիգորյան):
3. Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գտառով՝ անգամ (միանգամից):