Դ - Տ - Թ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
 
Դ, տ, թ հնչյունները բառասկզբում արտասանվում են այնպես, ինչպես գրվում են:
Օրինակ
դանակ, դարակ, տգեղ, տունկ,  թաթ, թութ, թութակ 
Տ  և թ  հնչյունները գրվում են համապատասխան տառերով  նաև  բառամիջում և բառավերջում:
Օրինակ
ատել, վհատվել,  գունատ,  աթոռ,  ճկույթ, արթնանալ, զարթնել, զվարթ, սաղարթ, փարթամ, երթ, շուրթ, կրթել, սրթսրթալ
Դ  հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է, սակայն արտասանութ յան և գրության տարբերություններ կան:
1. ր-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով հետևյալ բառերում՝
• արդար(արդարություն, անարդար), արդեն, արդյոք, արդյունք(արդյունավետ, արդյունա բերել), զարդ (արդուզարդ), արդուկ, բարդ(բարդություն), բրդել (բրդուճ, բրդոշ),  բուրդ(բրդյա, բրդոտ), դրդել (դրդիչ, դրդապատճառ), երդվել(երդում, երդմնազանց),լյարդ(լյարդացավ), խորդուբորդ, կարդալ, կոկորդ, մարդ (մարդկային, տմարդ), նյարդ (նյարդային), որդ  (որդնել, որդոտ),  որդի (որդեսեր), ջարդ,վարդ (վարդագույն, դափնեվարդ), վարդապետ,  օրիորդ.
 -որդ  վերջածանց ունեցող բառերում՝  բնորդ, գնորդ, լողորդ, հաջորդ, վարորդ.
• -ուրդ  վերջածանց ունեցող բառերում՝  ժողովուրդ, խորհուրդ, խառնուրդ.
• նաև մի քանի անձնանուններում՝ Նվարդ, Վարդան, Վարդուհի, Վարդգես:
 
2. Ձայնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ դադար (դադարել, անդադար), դդում(դդմիկ, դդմապուր), օդ (օդաչու,  օդանցք):
 
3. Ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
• անդամ (անդամավճար), խնդիր (խնդրել, խնդրագիրք), կենդանի  (անկենդան).
•  ընդ-ով  մի քանի բառերում՝ ընդամենը, ընդունակ, ընդարձակ, ընդհակառակը, ընդհանուր, ընդհատել, ընդհուպ: