Բ-Պ-Փ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Հայերենում բ, պ, փ բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Կան մի քանի տարբերություններ.
Օրինակ
Ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն:
1. ր-ից հետո բ-ն արտասանվում է փ. դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ բառերում.
2. մ-ից հետո բ-ն արտասանվում է փ. համբերել, համբույր բառերում.
3. ձայնավորից հետո բ-ն արտասանվում է փ. աբխազ, իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ բառերում.
4. ղբ տառերի խումբն արտասանվում է խպ. աղբ, աղբյուր, եղբայր, ողբ բառերում: