1. Բարձրաձայն կարդա՛ տեքստը:
 
Լճի լուսավոր կենտրոնում պտտվում էր ձկնորսանավը: Ափ էր հասնում ձկների թպրտոցի ձայնը: Կապույտ ժայռի ստորոտում նստոտած ճայերը խենթանում էին որս անելու ցանկությունից: Չլիներ հավաքի հրամանը՝ երամը կմթնեցներ երկինքը, կռինչ-աղաղակով կհամոզեր ձկնորսներին՝ ջուրը գցեն ուռկանը:
 
2. Տեքստից գտի՛ր և դո՛ւրս գրիր կխավարեցներ բառի հոմանիշը:
    
Պատասխան.  
 
3. Քանի՞ հնչյուն կա այդ բառում.