ՁԱՅՆԱՎՈՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
Հայերենի ձայնավոր հնչյունները վեցն են՝ \(ա, է, ը, ի, օ, ու\), որոնք գրվում են ութ տառով. \(է\) հնչյունի համար ունենք երկու տառ՝ \(է\) և \(ե\), իսկ \(օ\) ձայնավորի համար՝ \(օ\) և \(ո\):
Ձայնավոր հնչյուններն արտասանվում են առանց արգելքի` ձայնը ազատ և առանց դժվարության դուրս է գալիս բերանի խոռոչից: Ձայնավորները կարելի է երկարաձգելով արտասանել, կարելի է երգել:
Օրինակ
ա՜ա՜ա՜ա՜ա՜, ի՜ի՜ի՜ի՜ի՜ի՜ և այլն
Փորձի՛ր երգել ձայնավորներով. քեզ շատ դուր կգա...