Հայերենի բաղաձայն հնչյունները
Հայերենում բաղաձայն հնչյունների արտասանությունը տարբերվում է ձայնավոր հնչյունների արտասանությունից: Բաղաձայններն արտասանվում են արգելքներով. սրանց արտասանության ժամանակ մեկ ատամներն են խանգարում, մեկ շրթունքները, մեկ էլ լեզվի հետևի մասն է դառնում ուռուցիկ:
 
Բաղաձայն հնչյունները ձայնավորների պես երկար ձգել կամ դրանցով երգել չի լինի:
 
Հայերենն ունի \(30\) բաղաձայն հնչյուն, որոնք կարելի է ներկայացնել եռաշարք, երկշարք և մեկ շարք ունեցող աղյուսակով:
 
 Ձայնեղ     
 Խուլ   
 Շնչեղ խուլ
բ
\(պ\)
\(փ\)
\(գ\)
\(կ\)
\(ք\)
\(դ\)
\(տ\)
\(թ\)
\(ձ\)
\(ծ\)
\(ց\)
\(ջ\)
\(ճ\)
\(չ\)
\(զ\)
\(ս\)
 
\(ժ\)
\(շ\)
          
\(ղ\)
\(խ\)
          
\(վ\)
\(ֆ\)
          
 
\(հ\)
          
 
Առանձին շարք են կազմում ձայնորդ բաղաձայնները: Դրանք են՝ լ, ռ, ր, ն, մ, յ: