
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Բառերի տեսակներն ըստ կազմության | Թվարկված են բառերի տեսակներն ըստ կազմության՝ սահմանումներով և համապատասխան օրինակներով |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Գրի՛ր մեկ բառով | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Հարկավոր է տրված բառակապակցության իմաստն արտահայտող բառ գրել |
2. | Ո՞ր խցանները կձգի մագնիսը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Մագնիսի վրա գրված է -որեն ածանցը, իսկ չորս խցաններից յուրաքանչյուրի վրա՝ մեկական արմատ: Հարկավոր է գտնել այն երկու խցանները, որ կձգի մագնիսը, այսինքն՝ որոնց վրա գրված արմատներով և -որեն ածանցով բառ կկազմվի |
3. | Ո՞ր մեքենայով կտեղափոխես աղյուսը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 3Մ. | Երեք աղյուսների վրա գրված են արմատներ, իսկ մեքենաների կցասայլերի վրա տեղադրված աղյուսների վրա՝ ածանցներ: Հարկավոր է որոշել, թե աղյուսներից յուրաքանչյուրը ո՛ր մեքենայով պետք է տեղափոխվի, այսինքն՝ ո՛ր ածանցով այդ արմատից բառ կկազմվի |
4. | Տեղադրի՛ր խորանարդիկը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Երկու խորանարդիկների վրա արմատներ են գրված, մեկի վրա՝ *i*ա*i* հոդակապը, մյուսի վրա՝ ոչինչ: Հարկավոր է նշել, թե բարդ բառ կազմելու համար վերջին երկու խորանարդիկներից ո՛րը պետք է տեղադրվի արմատներով խորանարդիկների միջև |
5. | Ո՞ր բուրգի գագաթն է | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Պետք է որոշել, թե գագաթի վրա գրված ածանցը ո՛ր բուրգի բոլոր շերտիկների վրա գրված արմատներով բառ կկազմի |
6. | Ածանցավոր բա՛ռ կազմիր | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Տրված բարդ բառը պետք է բաժանել բաղադրիչների և դրանցից մեկով ու *i*-ք*i* ածանցով բառ կազմել |
7. | Գրքերը դի՛ր դարակների վրա | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Գրքերից մեկի վրա -գույն ածանցով բառ է գրված, մյուսի վրա՝ գույն արմատով: Հարկավոր է դրանցից յուրաքանչյուրը «տեղադրել» համապատասխան դարակի վրա |
8. | Ո՞ր շապիկը պետք է հանել պարանից | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 5Մ. | Պարանի շապիկներից երեքի վրա գրված բառերը նույն կազմությունն ունեն, մեկը՝ ոչ: Պետք է գտնել այն շապիկը, որի վրա գրված բառը կազմությամբ տարբեր է մյուսներից, այսինքն՝ բարդ բառ է ածանցավոր բառերի շարքում, կամ ածանցավոր բառ՝ բարդ բառերի շարքում |
9. | Բարդ բա՛ռ կազմիր | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Հարկավոր է տրված երկու բառերից մեկական արմատ ընտրել և բարդ բառ կազմել |
10. | Ո՞ր ծաղկի տերևն է | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Երեք ծաղկաթերթիկների և երեք տերևների վրա արմատներ են գրված: Պետք է որոշել, թե տերևներից որի վրա գրված արմատը բարդ բառեր կկազմի բոլոր ծաղկաթերթիկների վրա գրված արմատների հետ |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Բարդ և ածանցավոր բառեր | 00:10:00 | միջին | 12Մ. | Առաջադրանքներ «Բարդ և ածանցավոր բառեր» թեմայից |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Բարդ և ածանցավոր բառեր | 00:15:00 | միջին | 15Մ. | Առաջադրանքներ «Բարդ և ածանցավոր բառեր» թեմայից |
2. | Բարդ և ածանցավոր բառեր | 00:20:00 | միջին | 22Մ. | Առաջադրանքներ «Բարդ և ածանցավոր բառեր» թեմայից |