Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Հոմանիշ և հականիշ բառեր | Ընդհանուր գաղափար է տրվում հոմանիշների և հականիշների մասին, իսկ կից տեսանյութում պարզ համեմատություններով բնութագրվում են հոմանիշներն ու հականիշները |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Հականիշ բառե՛ր գրիր | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Տրված նկարների հիման վրա հարկավոր է հականիշների զույգեր գրել |
2. | Գրի՛ր հականիշ բառը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Առաջադրանքում զուգակցվում են հականիշների իմացությունը և ուղղագրությունը: Պահանջվում է գրել տրված բառի հականիշը, որի մեջ կա պահանջվող տառը |
3. | Գրի՛ր հոմանիշ բառը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Առաջադրանքում զուգակցվում են հոմանիշների իմացությունը և ուղղագրությունը: Պահանջվում է գրել տրված բառի հոմանիշը, որի մեջ կա պահանջվող տառը |
4. | Նշի՛ր հոմանիշը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Հարկավոր է բառերի ցանկից ընտրել տրված բառի հոմանիշը |
5. | Ամբողջացրո՛ւ առածը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Պահանջվում է հականիշներով կառուցված առածում լրացնել բաց թողնված բառը (հականիշ զույգը) |
6. | Փոխարինի՛ր հականիշով | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Տրված նախադասություններում ըդգծված բառերը պետք է փոխարինել հականիշներով |
7. | Ո՞րն է ավելորդ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Շապիկների վրա գրված են բառեր, որոնցից երեքը հոմանիշ են, իսկ չորրորդը՝ ոչ: Հարկավոր է գտնել, թե որ շապիկն է ավելորդ, այսինքն՝ որ բառը հոմանիշ չէ մյուսներին |
8. | Ո՞ր բուրգը կընտրես | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Տրված երկու բուրգերից մեկի վրա գրված բառերը հոմանիշ են, մյուսի վրա գրվածները՝ ոչ: Պահանջվում է գտնել հոմանիշներով ձևավորված բուրգը |
9. | Գտի՛ր հոմանիշ բառը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Պահանջվում է գտնել այն բառը, որը տարբեր իմաստներով հոմանիշ է տրված երկուսին |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Հոմանիշներ և հականիշներ | 00:10:00 | միջին | 9Մ. | Առաջադրանքներ «Հոմանիշներ և հականիշներ» թեմայից |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Հոմանիշներ և հականիշներ | 00:15:00 | միջին | 13Մ. | Առաջադրանքներ «Հոմանիշներ և հականիշներ» թեմայից |
2. | Հոմանիշներ և հականիշներ | 00:20:00 | միջին | 6Մ. | Առաջադրանքներ «Հոմանիշներ և հականիշներ» թեմայից |