Բառակապակցություն և դարձվածք
Առարկաները կամ գործողություններն անվանելիս խոսքում հաճախ հարկ է լինում դրանք տարբերակել՝ նշելով այս կամ այն հատկանիշը:
Օրինակ՝ քարե տուն, երկհարկանի տուն
շտապ ուղարկել, այսօր ուղարկել
փոստով ուղարկել, գյուղ ուղարկել:
Երկու և ավելի բառերի կապակցությունները, կոչվում են բառակապակցություններ:
Բառակապակցությունների մեծ մասում բառերը հասկացվում են իրենց սովորական՝ ուղիղ իմաստներով:
Կան նաև այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստ են արտահայտում: Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ:
Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է «մի բանի համար շատ չարչարվել, ճիգ գործադրել» կամ «մի բանի վրա շատ մտածել»: Օրինակ՝ Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք չկարողացավ իմանալ, թե իրականում ի՛նչ է գտնված իրը:
Անպայման դիտի՛ր տեսանյութը: Հուսով եմ՝ քեզ դուր կգա բառակապակցությունների և դարձվածքների մասին փոքրիկ հեքիաթը: