Թվական
0-05.png
Հավաքվել են իմ գրքում
Եղբայրները իմաստուն,
Տասն են միայն, բայց կհաշվեն
Ամեն բան այս աշխարհում:
                                                                                                                                                                          
 
      Հաստատ կռահեցիր, որ հանելուկը թվերի մասին է:
 
      Կյանքում հաճախ անհրաժեշտ է լինում հաշվել, չափել, կշռել տարբեր առարկաներ: Այդ նպատակով օգտագործվում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:
 Օրինակ` յոթ (աթոռ), քսանչորս (մատիտ), քսան սանտիմետր (ժապավեն), երկու կիլոգրամ (ալյուր):
Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):
Երկրորդ տարին է արդեն, ինչ նա շաբաթը երեք անգամ հաճախում է մարզումների: Այս նախադասության մեջ երկրորդ բառը ցույց է տալիս թվային կարգ, իսկ երեք բառը՝ քանակ: Դրանք թվականներ են: