Միավանկ և բազմավանկ բառեր
Մեկ վանկ ունեցող բառերը կոչվում են միավանկ բառեր:
Օրինակ
Տուն, շուն, օձ, ձի, ձուկ, դուռ, քար, պատ, բառ, գիրք ...
Մեկից ավելի վանկ ունեցող բառերը կոչվում են բազմավանկ:
Օրինակ
Թի-թեռ, բազ-մոց, առ-յուծ, մա-տիտ:
Բազմավանկ բառերը լինում են երկվանկ, եռավանկ, քառավանկ և այլն:
Ուշադրություն
Այսպես. երկու վանկ ունեցող բառերին անվանում են երկվանկ բառեր, երեք վանկ ունեցող բառերին՝ եռավանկ բառեր և այլն:
Առանց ձայնավորի վանկ չի կարող լինել: Բառի մեջ որքան ձայնավոր կա, այնքան էլ վանկ կա: