Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Վանկ | Վանկի ճանաչում: Ձայնավորների վանկարար դերի գիտակցում |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ընտրի՛ր համապատասխան վանկը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 1Մ. | Մտովի անհրաժեշտ է ընտրել այն վանկը, որը տրված բոլոր վանկերի հետ կարող է բառ կազմել, ապա նշել այն |
2. | Ճի՞շտ է, որ... | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Սովորողները պետք է որոշեն՝ ճի՞շտ է, որ մի բառի վերջին վանկը մյուս բառի առաջին վանկն է |
3. | Ո՞ր բառերն են սկսվում | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Նախ անհրաժեշտ է վանկերի բաժանել տրված բառը, ապա որոշել, թե որն է վերջին վանկը: Այնուհետև գտնել և նշել այն բառերը, որոնց առաջին վանկը սկսվում է տրված բառի վերջին վանկով |
4. | Մերին բառեր է կազմել | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Սովորողները պետք է գտնեն այն բառերը, որոնք կազմվել են տրված բառի առաջին վանկով և նշեն դրանք |
5. | Գրի՛ր բառը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Տրված բառում ջնջված է վանկերից մեկը: Սովորողները պետք է վերականգնեն բառը և գրեն |
6. | Գրի՛ր ճիշտ վանկատված բառը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կոկորդիլոսը վանկատել է բառեր, որոնց մեջ սխալներ կան: Սովորողները պետք է արտագրեն միայն այն բառը, որը ճիշտ է վանկատված |
7. | Ո՞ր վանկերը կարող են բառ կազմել | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Սովորողները պետք է վանկերից ընտրեն միայն այն վանկը, որը տրված վանկի հետ կարող է բառ կազմել: Ապա պետք է գրեն այդ բառը՝ զարգացնելով վանկի մասին ունեցած գիտելիքները |
8. | Ստացի՛ր բառ | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Սովորողները բառի առաջին կամ երկրորդ վանկը փոխարինելով տրված վանկով՝ պետք է ստանան բառ և գրեն այդ բառը |
9. | Վանկատելով՝ գրի՛ր | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Սովորողները պետք է անվանեն պատկերը, ապա այդ անունը վանկատելով՝ գրեն: Առաջադրանքը նպաստում է վանկի մասին ունեցած գիտելիքների կիրառման կարողությունների զարգացմանը |
10. | Վանկերը խառնվել են | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Խառնված վանկերը դասավորելով՝ սովորողները պետք է ստանան բառեր: Հետո այդ բառերը գրեն՝ ըստ դրանց առաջին տառերի այբբենական հաջորդականության |
11. | Վանկը դի՛ր սկզբում կամ վերջում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Սովորողները պետք է կռահեն, թե որ բառի սկզբում կամ վերջում է անհրաժեշտ դնել տրված վանկը, որպեսզի նոր բառ ստացվի: Այնուհետև պետք է գրեն այդ բառը |
12. | Վանկերը միավորելով՝ ստացի՛ր բառեր | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Անհրաժեշտ է վանկատված բառերի վանկերը միավորել և ստանալ բառերը, ապա այդ բառերը հերթականությամբ գրել |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք «Վանկ» թեմայից | 00:40:00 | միջին | 14Մ. | Առաջադրանքների միջոցով սովորողները կամրապնդեն վանկերի մասին ունեցած գիտելիքները |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք «Վանկ» թեմայից | 01:00:00 | միջին | 23Մ. | Առաջադրանքների միջոցով սովորողները կամրապնդեն իրենց գիտելիքները՝ «Վանկ» թեմայից |
2. | Ստուգողական աշխատանք «Վանկ» թեմայից | 01:00:00 | միջին | 30Մ. | Աշխատանքում ընդգրկված են այն առաջադրանքները, որոնց միջոցով ստուգվում են սովորողների՝ գիտելիքները գործնականում կիրառման կարողությունները |