Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Տողադարձ: Գաղտնավանկի ը Նախնական ծանոթություն տողադարձի մասին՝ կախված բառերի վանկատման հետ

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ճիշտ է տողադարձված 2 տեսակ - մեկնաբանական հեշտ 2Մ. Սովորողները պետք է նշեն, թե ճի՞շտ է արդյոք տողադարձված բառը
2. Ո՞ր բառերը չեն տողադարձվում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Սովորողնեևը պետք է իմանան, որ միավանկ բառերը չեն տողադարձվում և նշեն միայն միավանկ բառերը
3. Նշի՛ր գաղտնավանկի ը ունեցող բառը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Սովորողները պետք է նշեն այն բառաշարքը, որի բոլոր բառերն ունեն գաղտնավանկի ը
4. Նշի՛ր ճիշտ պատասխանը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Սովորողները պետք է նշեն այն դատողությունը, որը ճշմարիտ է: Առաջադրանքը նպաստում է տողադարձի, վանկատման մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը
5. Արտագրի՛ր ճիշտ տողադարձված բառը 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Սովորողները պետք է ընտրեն այն բառը, որը ճիշտ է տողադարձված և արտագրեն այն
6. Որ շարքում տողադարձի սխալ կա 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Բառաշարքերից մեկում տողադարձի սխալ կա: Սովորողները պետք է գտնեն այդ սխալը և նշեն տվյալ բառաշարքը
7. Անիի տարաները 3 տեսակ - վերլուծական միջին 3Մ. Առաջադրանքը կատարելիս սովորողները կկրկնեն և կամրապնդեն վանկերի մասին ունեցած գիտելիքները
8. Արտագրի՛ր գաղտնավանկի ը ունեցող բառերը 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Սովորողները պետք է տրված բառերից ընտրեն ու գրեն միայն այն բառը, որն ունի գաղտնավանկի ը
9. Տողադարձի՛ր երկու ձևով 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Սովորողները պետք է տրված բառը տողադարձեն երկու ձևով այնպես, որ մի դեպքում և-ը բաժանվի իր բաղադրիչներին՝ ե, վ, մի դեպքում՝ և-ը չբաժանվի իր բաղադրիչներին
10. Տողադարձի՛ր բառը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Սովորողները պետք է գտնեն գաղտնավանկի ը ունեցող բառը և տողադարձեն այն
11. Տողադարձի՛ր հնարավոր ձևերով 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Սովորողները պետք է տողադարձեն բառը՝ բոլոր հնարավոր ձևերով
12. Տողադարձի՛ր պատկերի անունը 3 տեսակ - վերլուծական բարդ 1Մ. Սովորողները նախ պետք է անվանեն առարկան, ապա այդ առարկայի անվանումը տողադարձեն

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք «Տողադարձ» թեմայից 00:30:00 միջին 13Մ. Աշխատանքում ընդգրկված են այն առաջադրանքները, որոնց միջոցով կրկնում են սովորողների՝ գիտելիքները գործնականում կիրառման կարողությունները

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք «Տողադարձ» թեմայից 00:50:00 միջին 23Մ. Աշխատանքում ընդգրկված են այն առաջադրանքները, որոնց միջոցով ամրապնդվում են սովորողների՝ գիտելիքները գործնականում կիրառման կարողությունները
2. Ստուգողական աշխատանք «Տողադարձ» թեմայից 01:00:00 միջին 17Մ. Աշխատանքում ընդգրկված են այն առաջադրանքները, որոնց միջոցով ստուգվում են սովորողների՝ գիտելիքները գործնականում կիրառման կարողությունները