Բառակապակցություն
Դիտի՛ր նկարները՝
Տեսնում ես մկրատ, վարդ և բաճկոն:
Տրված բառերից յուրաքանչյուրն ունի իր հատկանիշը, օրինակ՝ սուր մկրատ, բուրավետ վարդ, դարչնագույն բաճկոն:
Երկու բառերի միացությունը, որն իմաստ է արտահայտում, բառակապակցություն է:
Դու գիտես, որ բուրավետ, սուր, դարչնագույն, վարդ, մկրատ, բաճկոն բառերից յուրաքանչյուրն ունի իր իմաստը:
Սակայն բուրավետ և վարդ բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ բուրավետ վարդ:
Սուր և մկրատ բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ սուր մկրատ:
Դարչնագույն և բաճկոն բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ դարչնագույն բաճկոն: