Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Բառ | Բառերի իմաստների ընկալում և դրանք խոսքում կիրառելու կարողությունների ամրակայում |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ո՞րը բառ չէ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները կամրապնդեն բառի մասին ունեցած գիտելիքները |
2. | Ստացի՛ր բառեր | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Անհրաժեշտ է գրել այնպիսի բառ, որ այն իր ձախ և աջ գրված բառերի հետ կազմի նոր բառեր՝ համապատասխանաբար դառնալով ձախ բառի ավարտը և աջ բառի սկիզբը |
3. | Ստացի՛ր նոր բառ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները պետք է ընտրեն տրված հնչյուններից այն մեկը, որն ավելացնելով բառի վերջում կամ սկզբում կարելի է ստանալ նոր բառ: Ապա պետք է գրել այդ բառը |
4. | Բառազույգ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները պետք է գտնեն մտքով իրար հետ կապված բառերը և նշելով՝ կազմեն բառազույգ |
5. | Կազմի՛ր բառեր տառակապակցություններով | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Տրված են չորս տառակապակցություններ, որոնցից երեքով կարելի է բառ կազմել: Սովորողները պետք է բառ կազմեն և գրեն այն |
6. | Խառնագիր | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Սովորողները վերադասավորելով տրված հնչյունները՝ կստանան իմաստակիր բառեր և կգրեն դրանք |
7. | Վերադասավորի՛ր տառերը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Սովորողները վերադասավորելով տառերը՝ պետք է ստանան նոր բառ և գրեն այն |
8. | Գրի՛ր բառազույգը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Սովորողները բառաշարքից պետք է գտնի տրված բառը «ընկերոջը» և գրի այն |
9. | «Բառքամոցի» | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | «Բառքամոցի» լեզվատրամաբանական առաջադրանքն է: Սովորողները պետք է որոշեն, թե որ բառաշարքի բոլոր բառերն են կազմվել տրված բառի տառերով և նշեն այդ բառաշարքը |
10. | Ստացի՛ր նոր բառ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Սովորողները նախ պետք է կռահեն, թե որ տառով պետք է փոխարինեն բառի տառերից մեկը, որպեսզի ստանան նոր բառ: Ապա պետք է գրեն այդ բառը |
11. | Ավելացրո՛ւ բառամիջում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Սովորողները պետք է ընտրեն տրված տառերից մեկը և ավելացնելով բառամիջում՝ ստանան նոր բառ և գրեն այդ բառը |
12. | Բառընկերներ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Սովորողները պետք է գտնեն այն բառազույգը, որոնք միմյանց հետ ունեն ներիմաստային առնչություն և գրեն դրանք |
13. | Կատարի՛ր գործողությունը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կատարելով մաթեմատիկական գործողությունը՝ կարելի է ստանալ բառ, այնուհետև պետք է գրել այդ բառը |
14. | Գրի՛ր բառը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Գծերի միջոցով մտովի լրացնելով թվերին համապատասխան տառերը՝ սովորողները կստանան բառ և կգրեն այդ բառը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք «Բառ» թեմայից | 00:12:00 | միջին | 20Մ. | Առաջադրանքները նպաստում են սովորողների՝ բառ թեմայի վերաբերյալ ունեցած գիտելիքների կրկնությանը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք «Բառ» թեմայից | 00:20:00 | բարդ | 26Մ. | Տնային աշխատանքը նպաստում է սովորողների՝ բառի մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը |
2. | Ստուգողական աշխատանք «Բառ» թեմայից | 00:25:00 | բարդ | 39Մ. | Աշխատանքը նպաստում է սովորողների՝ բառի մասին ունեցած գիտելիքների ստուգմանը |