Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Հնչյուն և տառ: Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ | Հնչյունի և տառի տարբերակում: Բանավոր խոսքում հայերենի հնչյունների ճիշտ արտաբերման կարողության զարգացում |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Նշի՛ր բառը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ հնչյունների և տառերի մասին ունեցած գիտելիքների կիրառմանը |
2. | Նշի՛ր պատասխանը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 1Մ. | Սովորողները որոշում են, թե տրված բառի հնչյունների և տառերի քանակը հավասար են, թե՞ ոչ և նշում պատասխանը |
3. | Քանի՞ տառ ու հնչյուն կա | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Սովորողները նշում են, թե քանի տառ ու քանի հնչյուն կա տրված բառում |
4. | Ընտրի՛ր համապատասխան տողը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 2Մ. | Սովորողը պետք է հաշվի յուրաքանչյուր բառի հնչյունների և տառերի քանակը, ապա որոշի և նշի պահանջվող տողը |
5. | Տառհանելուկ | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Տրված են հանելուկներ, որոնց պատասխանը որևէ տառ է: Սովորողները պետք է կռահեն հանելուկի պատասխան-տառը և գրեն այն |
6. | Քանի՞ բառ կա | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Սովորողները պետք է հաշվեն պահանջվող բառերի քանակը և նշեն այդ քանակին համապատասխան թիվը |
7. | Հաշվի՛ր տառերի և հնչյունների քանակը | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 5Մ. | Սովորողները պետք է կարողանան տարբերակել հնչյունը տառից և որոշել հնչյունների և տառերի քանակը տրված բառերի մեջ |
8. | Գրի՛ր համապատասխան վանդակներում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Առաջադրանքը կատարելու համար սովորողները նախ պետք է հաշվեն տառերի և հնչյունների քանակը, ապա տրված բառերը տեղադրեն համապատասխան վանդակներում |
9. | Արտագրի՛ր բառերը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Սովորողները նախ պետք է տրված բառերը ենթարկեն հնչյունային և տառային վերլուծության և արտագրեն պահանջվող բառերը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք «Հնչյուն և տառ» թեմայից | 00:20:00 | միջին | 8Մ. | Սովորողները կկրկնեն և կամրապնդեն հնչյունի և տառի մասին ունեցած գիտելիքները |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք «Հնչյուն և տառ» թեմայից | 00:20:00 | միջին | 19Մ. | Տնային աշխատանքում ընդգրկված են առաջադրանքներ, որոնք նպաստում են «Հնչյուն և տառ» թեմայի արդյունավետ յուրացմանը |
2. | Ստուգողական աշխատանք «Հնչյուն և տառ» թեմայից | 00:25:00 | միջին | 15Մ. | Աշխատանքի միջոցով ստուգվում է սովորողների՝ հնչյունի և տառի մասին ունեցած գիտելիքները գործականում կիրառելու կարողությունները |