Ձայնավորների ուղղագրությունը բառասկզբում: Եվ-ի ուղղագրությունը
Բառասկզբում է լսվելիս գրվում է է:
Օրինակ՝ էշ, էկրան:
Ուշադրություն
Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են օժանդակ բառերը:
Բառասկզբում ե տառը երկու հնչյունի նշան է և կարդացվում է յ+է:
Օրինակ՝ եղնիկ, ելակ
Բառասկզբում օ լսվելիս գրվում է օ:
Օրինակ՝ օճառ, օձ:
Ուշադրություն
Բացառություն են կազմում ով և ովքեր բառերը:
Բառասկզբում ո տառը երկու հնչյունի նշան է և կարդացվում է վ+օ:
Օրինակ՝ ոսկի, ոզնի:
Բառասկզբում ը լսվելիս գրվում է ը:
Օրինակ՝ ընձուղտ, ընկույզ:
Բառասկզբում սկ, ստ, սպ, զբ, շտ, զգ բաղաձայններից առաջ լսվում է մի թույլ ը, որը չի գրվում:
Օրինակ՝ զգաստ, սպիտակ, սկսել, զբաղվել, շտապ, ստուգել:
Բառամիջում և առանձին յէվ կամ էվ լսելիս գրում ենք և տառով:
Օրինակ՝ արև, տերև: