Բաղաձայն հնչյունների ուղղագրությունը
Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ են ստեղծվում:
Ուշադրություն
Հայերենն ունի \(30\) բաղաձայն՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
Սովորաբար բաղաձայնները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Սակայն ոչ բոլոր բաղաձայն հնչյունների գրությունն է համապատասխանում արտասանությանը:
Այսպես. մի շարք բառերում ր-ից, մ-ից և ձայնավորներից հետո լսվող փ-ն գրվում է բ տառով:
Օրինակ
Օրինակ՝ ուրբաթ, շաբաթ, համբուրեց, դարբին, Գաբրիել:
Մի շարք բառերում ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով:
Օրինակ
Օրինակ՝ օգնել, ձագար, երգ, մարգարիտ, անգամ:
Մի շարք բառերում  ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով:
Օրինակ
Օրինակ՝ արդուկ, բուրդ, մարդ, ընդունակ, խնդիր:
Ր-ից և ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում ձ տառով: 
Օրինակ
Օրինակ՝ արձան, բարձր, վարձ, դեղձ:
 
Ուշադրություն
Ձայնավորից հետ ց հնչյունը գրվում է ձ տառով միայն օձ բառում և նրանից կազմված բառերում:
Մի շարք բառերում ր-ից հետո լսվող չ հնչյունը գրվում է ջ տառով:
Օրինակ
Օրինակ՝ առաջ, իջնել, որջ:
Բաղաձայնից առաջ խ է արտասանվում, բայց ղ է գրվում հետևյալ բառերում:
Օրինակ
Օրինակ՝ աղջիկ, կեղտ, կողպեք, քաղցր:
Ուշադրություն
Նավթ, ավտո, հարավ և դրանցով կազմված բառերում լսվող ֆ հնչյունը գրվում է վ տառով: Մնացած բոլոր դեպքերում բաղաձայնների գրությունն ու արտասանությունը համապատասխանում են իրար: