Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ
Լեզվի հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր և բաղաձայն:
Ձայնավոր հնչյուններ
Ձայնավոր են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ չեն ստեղծվում:
Ուշադրություն
Հայերենն ունի \(6\) ձայնավոր՝ ա, է (ե), ը, ի, օ (ո), ու, որոնք գրվում են \(8\) տառով:
Բաղաձայն հնչյուններ
Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ են տեղծվում:
Ուշադրություն
Հայերենն ունի \(30\) բաղաձայն՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ: