Կարդացածի ընկալում
Ուշադրություն
Ընթերցանության շրջանի հիմնական նպատակը սովորողների՝ ընթերցողական գործունեության կարողությունների և հմտությունների զարգացումն է: Այդ կարողություններին և հմտություններին տիրապետելը կարևորագույն պայման է ոչ միայն ուսումնասիրվող ստեղծագործության լիարժեք ընկալման համար, այլև միջոց՝ աշխարհի մասին տեղեկատվություն ստանալու և, հետևաբար, արդյունավետ ուսումնառության համար:
Սովորողների ընթերցողական գործունեության կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստում են տեքստերի շուրջ կազմակերպվող համակողմանի աշխատանքները: