Ընթերցի՛ր տեքստը:
ՓՂԻԿԸ
Մի անգամ մկնիկը մայրիկին ասաց, որ ուզում է դառնալ փիղ: Մայրը նրան ասաց.
-Փիղ դառնալու համար պետք է շատ սովորել:
Եվ մկնիկը գնաց փղերի դպրոց: Ավարտեց փղերի դպրոցը և ստացավ փղի վկայական: Սակայն ոչ ոք նրան փղի տեղ չէր ընդունում:
Մի անգամ մկնիկը հանդիպեց փղին ու հարցրեց.
-Դու ինչպե՞ս ես փիղ դարձել:
-Ես փիղ եմ ծնվել, - պատասխանեց փիղը:
-Իսկ ի՞նչ էիր երազում դառնալ,-հարցրեց մուկը:
-Մարդ,-պատասխանեց փիղը:
-Իսկ ինչո՞ւ չդարձար մարդ:
-Դարձել եմ: Մի անգամ ես փրկեցի խեղդվող երեխաներին: Բոլորն ինձ ասացին, որ ես իսկական մարդ եմ: Տեսքը կապ չունի, - մկնիկին խրատեց փիղը: - Կարևորը պետք է գործով մարդ լինել:

Օգտվելով տեքստից՝ դո՛ւրս գրիր տրված նախադասությունների շարունակությունը:
1. Մի անգամ մկնիկը մայրիկին ասաց, որ
2. Բոլորն ինձ ասացին, որ