Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Ուշադրության զարգացմանը նպաստող վարժանքներ Ուշադրության զարգացմանը նպաստող վարժանքներ

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Գտի՛ր «զույգը» 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Անհրաժեշտ է գտնել գույնով, ձևով կամ չափով տրված պատկերին նման պատկերը: Վարժությունը նպաստում է սովորողների տեսողական ընկալման, ուշադրության, տրամաբանական մտածողության զարգացմանը:
2. Գտի՛ր «ավելորդը» 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ է նկարներից առանձնացնել այն մեկը, որը <<չի մերվում>> մնացածներին, որոնք իրար հետ կապված են որևէ ընդհանուր հատկանիշով: Այն կարող է լինել իմաստային, առարկաների արտաքին և ներքին կողմերին վերաբերող և այլն:
3. Ո՞րը չես տեղադրի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Առաջադրանքը նպաստում է ուշադրության և մտածողության զարգացմանը: Սովորողը պետք է նշի այն առարկան, որը չի կարող կամ չի կարելի տեղադրել զամբյուղի, պայուսակի, արկղի կամ պահարանի մեջ՝ ի տարբերություն տրված մյուս առարկաների:
4. Գտի՛ր «ընկերոջը» Ստեղծագործական միջին 4Մ. Լեզվատրամաբանական առաջադրանքի կատարման համար սովորողները պետք է կարողանան առարկաների, երևույթների միջև զուգորդական կապեր հաստատել և դրանք տրամաբանորեն հիմնավորել: Առաջադրանքը հնարավորություն է ընձեռում սովորողներին իրենց կենսափորձով ստացած գիտելիքները կիրառել գործնականում:
5. Ո՞ր գույնը չկա 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Առաջադրանքը նպաստում է ուշադրության և հիշողության զարգացմանը: Սովորողները պետք է ուշադիր դիտեն նկարը, մտապահեն պատկերների գույները, հետո նշեն այն գույնի պատկերը, որոնք չկան մեծ նկարում:
6. Ուշադի՛ր դիտիր նկարը 3 տեսակ - վերլուծական միջին 3Մ. Առաջադրանքը նպաստում է ուշադրության և հիշողության զարգացմանը: Սովորողները պետք է ուշադիր դիտեն մեծ նկարը, մտապահեն պատկերների ձևերը, գույները, հետո նշեն այն պատկերը, որը կա մեծ նկարում:
7. Ի՞նչը պետք է լիներ 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Առաջադրանքը կատարելիս երեխան պետք է գտնի տրամաբանական որևէ օրինաչափություն և ըստ այդ օրինաչափության մտածի, թե որ առարկայի պատկերն է անհրաժեշտ տեղադրել դատարկ վանդակում: Ընդ որում, յուրաքանչյուր առաջադրանքի դեպքում օրինաչափությունը փոխվում է:
8. Նշի՛ր հաջորդը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Առաջադրանքը կատարելիս երեխան պետք է գտնի տրամաբանական որևէ օրինաչափություն և ըստ այդ օրինաչափության մտածի, թե որ առարկայի պատկերը կլինի հաջորդը: Ընդ որում, յուրաքանչյուր առաջադրանքի դեպքում օրինաչափությունը փոխվում է:
9. Ո՞րը կտեղադրես 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Առաջադրանքը նպատակաուղղված է երեխայի տրամաբանական մտածողության զարգացմանը, առարկաների, երևույթների միջև զուգորդական կապեր հաստատելու կարողությունների զարգացմանը: Կարևոր է, որ երեխան գտնի այն ընդհանուր զուգորդական կապը, որով այդ պատկերները խմբավորվել են: