Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Հնչյուն Ի՞նչ է հնչյունը

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ո՞ր նկարներն են սկսվում նույն հնչյունով 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Սովորողները նախ հնչյունային վերլուծության են ենթարկում նկար-բառերը և նշում միևնույն հնչյունով սկսվող նկար-բառերը:
2. Ո՞ր նկար-բառը կտեղադրես 3 տեսակ - վերլուծական հեշտ 3Մ. Սովորողները հաշվում են տրված նկար-բառերի հնչյունների քանակը և նշում այն նկար-բառը, որի կազմում կա նույնքան հնչյուն, որքան ներկայացված նկար-բառերի շարքում:
3. Ո՞ր գծապատկերն է ճիշտ 3 տեսակ - վերլուծական հեշտ 3Մ. Առաջադրանքը նպաստում է լեզվական միավորները մոդելավորելու կարողությունների զարգացմանը:
4. Նույն հնչյունով սկսվող և վերջացող բառեր 3 տեսակ - վերլուծական միջին 5Մ. Առաջադրանքը նպաստում է հնչյունային լսողության զարգացմանը, միևնույն հնչյունը բառասկզբում, բառավերջում լսելու և օգտագործելու կարողությունների զարգացմանը:
5. Հաշվի՛ր հնչյունների քանակը 3 տեսակ - վերլուծական միջին 5Մ. Առաջադրանքը նպաստում է բառը հնչյունների բաժանելու կարողությունների ձևավորմանը, հնչյունային լսողության զարգացմանը:
6. Գտի՛ր «ավելորդը» 3 տեսակ - վերլուծական միջին 5Մ. Սովորողները հաշվում են նկար-բառերի հնչյունների քանակը և նշում այն միակ նկար-բառը, որն իր հնչյունների քանակով տարբերվում է մյուսներից:
7. Ո՞ր գծապատկերին է համապատասխանում 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Սովորողները հաշվում են նկար-բառերի հնչյունների քանակը, ապա դրանք համեմատում տրված հնչյունային գծապատկերի հետ (հնչյունների քանակը պետք է համապատասխանի վանդակների քանակին):
8. Մեկ հնչյունով տարբերվող բառեր 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Նկար-բառերը հնչյունային վերլուծության ենթարկելով՝ սովորողները նշում են այն նկար-բառերի զույգը, որոնք միմյանցից տարբերվում են մի հնչյունով:
9. Ծաղրածուներն ու փուչիկները 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Առաջադրանքը նպաստում է բառը հնչյունների բաժանելու, հնչյունների քանակը որոշելու կարողությունների զարգացմանը: