Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Բառ Ի՞նչ է բառը

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Գտի՛ր սխալը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Տրված են հետաքրքիր նկարներ, որոնք բավականին անհեթեթ են: Այդ անհեթեթությունը նկատելու համար երեխայից պահանջվում են ճանաչողական գիտելիքներ, դիտունակություն: Երեխան նշում է անհեթեթություն պարունակող նկարը:
2. Նշի՛ր նկար-բառը 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Նախադասությունը վերլուծելու և նրա բաղադրիչները դիտարկելու միջոցով աշակերտներին գաղափար է տրվում բառի մասին՝ որպես նախադասության բաղադրիչ մաս և որպես որևէ կոնկրետ իմաստ արտահայտող առանձին լեզվական միավոր: Ուշադիր դիտելով՝ երեխան նշում է այն նկար-բառը, որն առանձնացվել է նկար-պատմությունից:
3. Ո՞ւմ է պատկանում առարկան 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Իր կենսափորձի հիման վրա, ինչպես նաև կիրառելով ճանաչողական գիտելիքները, երեխան պետք է նշի, թե տրված առարկան նշված մարդկանցից ո՞ւմ կարող է պատկանել:
4. Նշի՛ր «ավելորդը» 3 տեսակ - վերլուծական միջին 3Մ. Առաջադրանքը նպաստում է երեխաների՝ նկար-պատմությունը, նկար-նախադասությունը և նկար-բառը տարբերելու կարողությունները:
5. Ո՞ր գծապատկերն է ճիշտ 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Առաջադրանքը զարգացնում է լեզվական տարբեր միավորներ (պատմություն, նախադասություն, բառ) գծապատկերների միջոցով մոդելավորելու և դրանց տարբերակելու կարողությունները:
6. Ո՞ր նկարը չկա 3 տեսակ - վերլուծական միջին 3Մ. Ուշադի՛ր դիտելով նկարը՝ սովորողները պետք է նշեն այն պատկերը, որը չկա թեմատիկ նկարում: Առաջադրանքը կատարելիս նրանք ընկալում են, որ բառը կոնկրետ իմաստ արտահայտող լեզվական փոքրիկ միավոր է:
7. Պատմություն: Նախադասություն: Բառ 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Առաջադրանքը նպաստում է լեզվական տարբեր միավորների՝ պատմության, նախադասության և բառի տարբերակման կարողությունների ձևավորմանը:
8. Նշի՛ր ճիշտ գծապատկերը 3 տեսակ - վերլուծական բարդ 7Մ. Սովորողներն առաջադրանքը կատարելիս նախ որոշում են, թե լեզվական ո՞ր միավորի (պատմության, նախադասության, թե՞ բառի) նկարն է տրված, ապա ընտրում այն գծապատկերը, որը համապատասխանում է տրված լեզվական միավորի նկարին:
9. Ո՞ր շարքում պետք է տեղադրել 3 տեսակ - վերլուծական բարդ 7Մ. Առաջադրանքը կատարելիս սովորողները պետք է որոշեն տրված նկարը նկար-պատմությո՞ւն է, նկար-նախադասությո՞ւն է, թե՞ նկար-բառ: Ապա նշում են, թե որ շարքում պետք է տեղադրել: