Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Վանկ. միավանկ և բազմավանկ բառեր | Վանկ. միավանկ և բազմավանկ բառեր |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | «Բռնի՛ր» ոսկե ձկնիկը | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Սովորողները նախ նկարների վրա գրված բոլոր բառերը բաժանում են վանկերի, ապա նշում են այն բառը, որը, ըստ վանկերի քանակի, տարբերվում է բոլորից: |
2. | Ճի՞շտ է գրել Նարեկը | 2 տեսակ - մեկնաբանական | հեշտ | 2Մ. | Սովորողները տված բառը բաժանում են վանկերի և նշում՝ ճի՞շտ է գրել պահանջվող բառը, թե՞ ոչ: |
3. | Քանի՞ վանկ կա | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը նպաստում է վանկերի մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը: Սովորողները նախ բառը բաժանում են վանկեր, ապա նշում, թե քանի վանկանի է տվյալ բառը: |
4. | Վանկատի՛ր բառերը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Առաջադրանքը նպաստում է բառերը վանկերի բաժանելու կարողությունների ամրապնդմանը: Սովորողները տրված բառն արտագրում են՝ բաժանելով վանկերի: |
5. | Գրի՛ր առաջին ու վերջին վանկերը | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Սովորողները տրված բառերը բաժանում են վանկերի և գրում համապատասխան սյունակներում՝ ամրապնդելով վանկերի մասին ունեցած գիտելիքները: |
6. | Օգնի՛ր Կարմիր գլխարկին | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Սովորողները պատկերների վրա գրված բոլոր բառերը բաժանում են վանկերի և նշում պահանջվող բառը: |
7. | Գրի՛ր միավանկ, բազմավանկ բառը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Սովորողները կատարում են ստեղծագործական բնույթի արտագրություն: Նախ ընտրում են պահանջվող բառը, ապա արտագրում են այն: |
8. | Բառերը ճի՛շտ գրիր | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Սովորողները կատարում են ստեղծագործական բնույթի արտագրություն: Վանկերը միացնելով՝ ստանում են բառեր և գրում դրանք: |
9. | Տեղադրի՛ր աղյուսակում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ միավանկ և բազմավանկ բառերի վերաբերյալ ունեցած գիտելիքերը գործականում կիրառելու կարողությունները: |