Հետայբբենական փուլ
Ուշադրություն
Հետայբբենական փուլում տարվող աշխատանքների հիմնական նպատակն է ամրապնդել ու կատարելագործել գրաճանաչության ուսուցման ընթացքում ձեռքբերված կարդալու և գրելու կարողությունները: Այս շրջանում լուրջ աշխատանք պետք է տանել լավ կարդալու որակական հատկանիշների մշակման ու զարգացման ուղղությամբ՝ այն հաշվով, որպեսզի կարդալը դառնա խորապես գիտակցված, ճիշտ, սահուն ու արտահայտիչ:
Այս փուլում տարվող աշխատանքներում առանձնահատուկ տեղ ունի գրելու կարողության հետագա մշակումն ու զարգացումը: